Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Վարչապետը բազմիցս է ասել՝ ցույց տվեք ժողովրդին, թող լինի հանրային պահանջ հրաժարականի եւ ես հրաժարական կտամ»․ լեզվակռիվ Արծվիկ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի միջեւ aravot.am aravot.am

time
«Վարչապետը բազմիցս է ասել՝ ցույց տվեք ժողովրդին, թող լինի հանրային պահանջ հրաժարականի եւ ես հրաժարական կտամ»․ լեզվակռիվ Արծվիկ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի միջեւ

«Հեղափոխությունը․․․երկրում, որտեղ ընտրությունների միջոցով իշխանություն փոխել հնարավոր չի, այդ ակտն է։ Դուք էլ միացել եք այդ հեղափոխությանը, պարոն Մինասյան։ Եթե դեմ էիք` ինչո՞ւ էիք միանում»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հակադարձեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Հանձնաժողովի նիստում, հիշեցնենք, քննարկվում էր «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։ Հարցի համազեկուցող Արուսյակ Ջուլհակյանը ժամանակավրեպ համարեց նախագիծը՝ հանձնաժողովի անդամներին կոչ անելով «դեմ» քվեարկել։

Արծվիկ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի միջեւ վեճ ծավալվեց Հայաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական զարգացման մասով։

«Ուզում եք ասել, որ քրեորեն հետապնդելի բա՞ն է արել Նիկոլ Փաշինյանը եւ չի՞ պատժվել»,- 2018-ին եղած հեղափոխություն-հեղաշրջում բանավեճում տարակուսեց իշխանական պատգամավորը։

Հարցին՝ ո՞ր դեպքում երկրի վարչապետը այլեւս չպետք է լինի այդ պաշտոնում՝ պատասխանեց․ «Եթե այդպես է ուզում վարչապետը։ Ցույց տվեք մեզ ժողովրդին։ Վարչապետը բազմիցս է ասել՝ ցույց տվեք ժողովրդին, թող լինի հանրային պահանջ հրաժարականի եւ ես հրաժարական կտամ։ Ձեզնից ընդամենը պահանջվում է այդ հանրային պահանջը ի ցույց դնել, պարոն Մինասյան, որը արդեն մի քանի տարի է՝ դուք չեք կարողանում»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ուղիղ հարց տվեց՝ ընդունո՞ւմ է իշխանական պատգամավորը, որ իրենք խաբել են ժողովրդին եւ 680 հազար մարդիկ ՔՊ-ին ձայն չեն տվել եւ համաձայն չեն եղել Արցախի հանձնմանը։ Հնչեցին փոխադարձ մեղադրանքներ՝ Արցախը հանձնելու մասով։ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ չի համարում, թե ՔՊ-ն խաբել է ժողովրդին։

«Եթե մարդիկ կարծում են, որ մենք իրենց խաբել ենք, կամ պետք է դուրս գան փողոց՝ դրանք կլինեն հերթական կամ արտահերթ․․․»։

Իշխանական պատգամավորը տարակուսեց, եթե ընդդիմադիրները կարծում են, որ մեր երկրում շատ խնդիրներ կան, ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չեն պահանջում, այլ «ազգային համաձայնության ինչ-որ միստիկ մի բան»։ Ապա կոչ արեց՝ դադարեցնել 1990-ականներից եկած սովորույթը՝ կուլիսներում իշխանություն բաժանել եւ եթե ինչ-որ բան ունեն պահանջելու, թող պահանջեն ժողովրդից։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test