Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

․․․ Ու ես սկսեցի հայհոյել hraparak.am hraparak.am

time
․․․ Ու ես սկսեցի հայհոյել

Հոկտեմբերի 3֊ին, դատարանում Աջապահյան սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը լսելուց հետո, իջա ԱԱԾ տեսակցության։ Արքեպիսկոպոսը եկավ. ձիգ, խաղաղ, քմծիծաղով։ Մոտ երկու ժամ խոսեցինք ամեն ինչից, բարձր֊բարձր ծիծաղեցինք պիղծ ոչնչությունների վրա, ուրախ պատմություններ պատմեց-պատմեցի։

Ավտոկայանը՝ Կիլիկիային մոտիկ, ուրբաթ Թորոսը իջնում է ավտոկայան կնոջը դիմավորելու։ Ամբողջ օրը սպասում է, Հայկուհի չկա։ Շաբաթ է գնում՝ նույնը։ Կիրակի՝ նույնը։ Հեռախոս-բան չկա։

Դառնում է տուն, բայց դե ներվային, ջղայնացած։ Ճամփին հանդիպում է մեկ ուրիշ հայրենադարձի, ով խայտառակ քֆուրչու համբավ ուներ։ Ի՞նչ կա, Թորոս եղբայր, ջղայն ես, հո բան չի՞ եղել։ Թորոսս' բա չես ասի՝ Հայկուհին երկուշաբթի գնաց, ասաց՝ ուրբաթ կգամ, երեք օր իջնում֊բարձրանում եմ, չկա։ Հա, ջղայն եմ, բայց հայհոյել չգիտեմ, ի՞նչ կլինի, իմ տեղը դու... Ու էս հարևանը բերանը բացում, յոթ հարկանի քֆուրներ Հայկուհու, Հայկուհու հարազատների հասցեին։ Թորոսը հանգստացած տուն է գնում։

Հասկացա, սրբազան՝ ասացի, դու չես կարող հայհոյել, ինձ վրա մնաց։ Ու ես սկսեցի հայհոյել՝ հաճույքով, սիրով։

Աղվան Վարդանյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test