«Հերթական ընտրություններին մի քանի ամիս է մնացել, ցանկացած ժողովրդավարական, նորմալ երկրում ցանկացած ուժ իր ջանքերը դրանց վրա պետք է կենտրոնացնի․ այս ամենն ինչի՞ն է ուղղված»,- խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին հարցրեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Հանձնաժողովում հիշեցնենք, քննարկվում է «Պատիվ ունեմ» խմբակցության «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։
Վլադիմիր Վարդանյանը նաեւ հետաքրքրվեց՝ ո՞վ է ընդդիմության վարչապետի թեկնածուն։ Նախագծի շատ որակումներ էլ «էմոցիոնալ» որակեց։ Նախագծում խոսք կա նաեւ ազգային համերաշխության մասին։ Վլադիմիր Վարդանյանին հետաքրքրում էր՝ ո՞ւմ է դա վերաբերում։
Հայկ Մամիջանյանը հստակեցրեց՝ ազգային համերաշխության կոչը նաեւ ՔՊ-ական պատգամավորներին է վերաբերում․ «Մեզ համար բոլորը ՀՀ քաղաքացիներ են, բոլորին նույն հարգանքով ենք վերաբերվում»։
ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը ծիծաղեց։
«Տիկին Ջուլհակյան, NDI-ում տասը տարի առաջ եթե ձեզ ասեին, որ ԱԺ պատգամավոր եք լինելու, այն ժամանակ էլ կծիծաղեիք, կասեիք՝ դա լուրջ չէ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Իսկ նախագծում ձեւակերպումների մասին դիտողությանն էլ հակադարձեց՝ փաստաթուղթը իրավական է այնքանով, որքանով քաղաքական փաստաթուղթ է, իսկ քաղաքական խոսույթը կարող է շատ տարբեր լինել։
Բայց բացատրեց, օրինակ, «կեղծավորություն» ասելով նկատի ունեն մուրճը ձեռքին ՀՀ քաղաքներում եւ մարզերում շրջելը եւ ասելը՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա․․․․ «Տեսնեմ քանի՞ ձայն էր հավաքելու, եթե ասեր, որ Արցախը հանձնելու է, 120 հազարից ավել փախստականներ ենք ունենալու»։ ՔՊ-ականների անհանգիստ շարժումներին եւ ռեպլիկներին Հայկ Մամիջանյանը հակադարձեց․ «Ժողովուրդ ձեր նախընտրական ծրագիրն է, կառավարության ծրագիրն է, որը դուք ընդունել եք, հուսով եմ՝ կարդացել նոր եք ընդունել»։
Հիշեցրեց նաեւ, որ վարչապետի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցի համազեկուցող Արուսյակ Ջուլհակյանը ժամանակավրեպ համարեց նախագիծը եւ կոչ արեց՝ բացասական քվեարկել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test