Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ապագան այսպես է գալիս. Մի գեղեցիկ օր Հայաստանում հայերը կդառնան փոքրամասնություն 168.am 168.am

time
Ապագան այսպես է գալիս. Մի գեղեցիկ օր Հայաստանում հայերը կդառնան փոքրամասնություն

Վերջին տարիներին Հայաստանի բնակչության բնական աճն ահագնացող տեմպերով կրճատվում է։ Մի կողմից՝ ծնելիությունն է նվազում, մյուս կողմից՝ մահացությունն է ավելանում։ Սա լուրջ վտանգ է երկրի ապագայի համար, բայց դրան ուշադրություն դարձնող չկա։ Իշխանությունները, ճառեր ասելուց բացի, ոչինչ չեն կարողանում անել երկրի գենոֆոնդի գահավիժումը կանխելու համար։ Երկիրը կորցնում է իր զարգացման ներուժը։

Ծնելիության ցուցանիշն այս տարի Հայաստանում հասել է վերջին 7 տարիների ամենացածր մակարդակին։ 7 ամսում ծնվել է ընդամենը 17.568 երեխա։

Ի դեպ, սրա մեջ ներառված են նաև Արցախից տեղափոխվածները։ Հիշեցնենք, որ տարեկան Արցախում շուրջ 2 հազար երեխա էր ծնվում։ Ու հիմա այդ ծնունդները ևս ներառված են այս ցուցանիշների մեջ։ Բայց անգամ դրանով հանդերձ, ծնունդները Հայաստանում էապես կրճատվել են։

Չի եղել տարի, որ ծնելիության մակարդակն ավելի ցածր լինի, քան այժմ։

Այս տարի գրեթե 1000-ով ավելի քիչ երեխա է ծնվել Հայաստանում, քան նախորդ տարի, 2589-ով ավելի քիչ, քան 2023թ., 1924-ով ավելի քիչ, քան 2022թ., 2558-ով ավելի քիչ, քան 2021թ., 1867-ով ավելի քիչ, քան 2020թ., 1804-ով ավելի քիչ, քան 2019թ.։

Ծնելիության նվազումն իր հիմնավոր պատճառներն ունի՝ ավտանգությունը, տնտեսական ու քաղաքական անորոշությունները, երիտասարդների համար աշխատելու նպաստավոր պայմանների բացակայությունը, բնակարանային անլուծելի խնդիրները, անբավարար սոցիալական աջակցությունը։ Այս ամենը ստիպում են մարդկանց հետաձգել, երբեմն էլ՝ պարզապես հրաժարվել երեխաներ ունենալու մտքից։

Ղարաբաղյան պատերազմում զոհված հազարավոր երիտասարդները, որոնք այսօր պետք է ապահովեին գենոֆոնդի վերարտադրությունը, այլևս չկան։ Եվ սա ոչ միայն պատմական ողբերգություն է, այլև ժողովրդագրական աղետ, որի հետևանքները գնալով տեսանելի են դառնում։

Ծնելիությունը, որը տարիների ընթացքում եղել է երկրի բնական հավելաճի առանցքը, նվազում է։ Այս տարվա 7 ամիսներին բնակչության բնական հավելաճը կազմել է ընդամենը 2500, անցած տարի գերազանցում էր 3500-ը։

Հավելաճը կրճատվել է հատկապես ծնելիության նվազման պատճառով։

Իշխանությունները խոսում են ծնելիության խթանման մասին, սակայն իրականում վարում են մի քաղաքականություն, որը նպաստում է ոչ թե սեփական բնակչության վերարտադրությանը, այլ օտարերկրացիների ներգրավմանը։ Այլազգիների միջոցով են մտադիր լուծել բնակչության վերարտադրության խնդիրը։ Սոցապ նախարարը, ով ի պաշտոնե կոչված է սոցիալական ծրագրերով խթանելու բնակչության վերարտադրությունը, տարիներ առաջ Ազգային ժողովում հայտարարում էր, թե պետք է ներգաղթ կազմակերպել, այն էլ՝ ոչ թե հայերի, այլ այլազգիների։

«Մենք պետք է կազմակերպենք ներգաղթ․ այո՛, մեր վերաբերմունքը պետք է փոխվի․ մենք որպես ազգ՝ սիրում ենք այլազգի տուրիստներին, բայց մշտական բնակվողներին՝ ոչ այնքան։ Էդ մարդկանց պիտի դարձնենք մերը, երեխաները գան մեր դպրոց, ապրեն մեր հետ, հետո՝ քաղաքացիություն ստանան»,- ասում էր Արսեն Թորոսյանը։

Մեկ այլ առիթով էլ ասում էր՝ իմ խորին համոզմամբ, կարող ենք մեր ժողովրդագրությունը բարելավել միայն ներգաղթով, ուրիշ տարբերակ չկա: Մեզ պետք են շատ մարդիկ, որ գան Հայաստանում ապրեն, ակնհայտ է նաև, որ այդ շատ մարդիկ հայերը չեն լինելու: Եվ սա ասում էր մեկը, ում այսօր վստահված է Հայաստանի ժողովրդագրական վիճակի բարելավումը։

Ժամանակին մեծ հայրենադարձություն էին խոստանում, հայերին Հայաստան էին բերում, «մեծ հայրենադարձությունը» տապալեցին, հիմա էլ հույսներն օտարերկրացիներն են, որոնց ուզում են բնակեցնել Հայաստանում։

Հավանաբար դեմ չեն նաև Հայաստանն ադրբեջանցիներով ու թուրքերով բնակեցնելուն։ Չնայած այն, ինչ անում են հիմա, արսենթորոսյանների կարծիքը չեն էլ հարցնելու. ադրբեջանցիներն ու թուրքերը լցվելու են Հայաստան։ Այն ժամանակ գուցե բնակչության վերարտադրության ցուցանիշներն աճեն, բայց ոչ հայերի հաշվին, ու մի գեղեցիկ օր այնպես ստացվի, որ հայերը Հայաստանում փոքրամասնություն դառնան։

Սա այն է, ինչին տանում է այսօրվա իշխանությունների քաղաքականությունը։ Հատկապես որ, նրանք կարծես այնքան էլ դեմ չեն դրան։

Ժամանակին սփյուռքի հանձնակատարն էլ հայտարարում էր, թե ոչ մի վատ բան չկա նրանում, որ Հայաստանում այլազգիներ բնակեցվեն։ Հայաստանը կարող է արաբների, ասորիների և այլ ազգերի հայրենիքը դառնալ։

Հայաստանը լցնում են այլազգիներով, իսկ հայերը երկրից գնում են։ Վերջին տարիներին Հայաստանը լքել է 150-160.000 քաղաքացի։

Արցախը դատարկելուց հետո, այնպես են անում, որ արցախցիներն էլ հեռանան Հայաստանից։ Երկու տարում Արցախի գրեթե երկու տասնյակ հազար քաղաքացիներ տեղափոխվել են այլ երկրներ։ Արտագաղթել են Հայաստանից, որովհետև քիչ է՝ ապրելու տարրական պայմաններ չեն ստեղծում, հոգեբանորեն ճնշում են, վիրավորում։ Դեռ մարդիկ ուշքի չեկած տեղահանումից ու հայրենազրկումից՝ կտրեցին սոցիալական ծրագրերը։

Իբր բնակարանային ապահովության ծրագիր են իրականացնում՝ ամեն ինչ անում են, որ մարդիկ հրաժարվեն օգտվել դրանից։ Տևական ժամանակ է, ծրագիրը գործում է, բայց հազիվ մի քանի հարյուր մարդ է կարողացել բնակարան ձեռք բերել։ Դրա համար էլ շատերը հեռանում են, այնինչ կարող էին այնպես անել, որ այս մարդիկ մնային Հայաստանում ու ինչ-որ կերպ նպաստեին բնակչության վերարտադրության ավելացմանը։

Փաստացի Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, որ մի կողմից՝ ծնելիությունն է նվազում, մյուս կողմից՝ արտագաղթի տեմպերը չեն դադարում։

Այս տարվա 7 ամիսներին էլ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ հեռացել են երկրից։

Սահմանային մուտքերի ու ելքերի տարբերությունն անցնում է 24 հազարից։

Այդքանով ավելի շատ քաղաքացիներ են գնացել, քան վերադարձել։ Որքան էլ իշխանությունները սա փորձեն կապել արտագնա աշխատանքի մեկնելու հետ, փաստ է, որ գնացողների զգալի մասն այլևս չի վերադառնում, ուղղակի արտագաղթում է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test