Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պուտինը Թրամփին «հրադադար է առաջարկում» 1in.am 1in.am

time
Պուտինը Թրամփին «հրադադար է առաջարկում»

Վալդայի խորհրդաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդհանուր հաշվով խոսել է շուրջ չորս ժամ, նախ ծավալուն ելույթ է ունեցել, ապա պատասխանել մի քանի տասնյակ հարցի։ Եթե ամփոփ ասվի, ապա նա միջազգային հանրությանը մի գլխավոր ուղերձ է հղել՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմ «արդարացի է», և ինքը նախանշված նպատակներից ետքայլ չի անելու, եթե անգամ իրավիճակը հասնի ՆԱՏՕ-ի հետ ուղղակի բախման։

Ուղիղ երկու օր հետո Պուտինը հարցազրույց է տվել կրեմլյան հեռուստաքարոզիչ Զարուբինին և ասել, որ Կիևին ամերիկյան Toamahawk հրթիռների մատակարումը «կհանգեցնի ռուս-ամերիկյան հարաբերությունների փլուզմանը»։

Նույն տեղում Ռուսաստանի նախագահը վերապահում է արել, որ խոսքը «դրական միտումների փլուզման» մասին է, և ինքը դա ասում է «այն, ինչ մտածում է», իսկ թե «ինչ իրավիճակ կստեղծվի», Պուտինի ձևակերպմամբ՝ միայն Ռուսաստանից չէ կախված։

Ռուսաստանի կառավարության Տնտեսական ակադեմիայի գիտաշխատող Յուշկովը նախօրեին խոստովանել է, որ երկրի նավթավերամշակման հզորությունների 38 տոկոսը չի գործում։ Եթե ԱՄՆ-ը Կիևին ավելի հեռահար հրթիռներ մատակարարի, ապա իրավիճակը կարող է հասնել ճգնաժամայինի։ Յուշկովի տեղեկություններով, Ռուսաստանն արդեն իսկ վառելիքի ներկրման աղբյուրներ է փնտրում Չինաստանում, Հարավային Կորեայում, նույնիսկ Թուրքիայում և․․․ Ադրբեջանում։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Գազայում հրադադարի հաստատումից հետո կենտրոնանալու է ուկրաինական հակամարտության կարգավորման վրա։ Կիևին Tomahawk հրթիռներ մատակարարելու մասին տեղեկությունը, գուցե, Պուտինի նկատմամբ դիվանագիտական ճնշում է։

Ըստ երևույթին, Ռուսաստանի նախագահը հնարավոր «փոխզիջման ակնարկ է անում», երբ ասում է, որ հետագա իրավիճակը կախված չէ միայն իրենից։ Վալդայի ելույթում Պուտինը Միացյալ Նահանգներին սպառնում էր «թղթե վագրի հետ կռվելու» մարտահրավերով։

ՀԱՄԱՍ-ին Թրամփի ներկայացրած վերջնագիրը և իսրայելա-պաղեստինյան կարգավորմանը նրա ուժային ներգրավվածությունը, երևում է, Պուտինի համար զգաստացնող են։

Գաղտնիք չէ, որ եթե Ուկրաինային սպառազինելու հարցում Վաշինգտոնը կայացնի արմատական որոշում, ապա ռուսական բանակի առաջխաղացումը խիստ կսահմանափակվի։ Իսկ Պուտինի գլխավոր հաղթաթուղը ռազմաճակատում գետնի վրա իրավիճակն է։ Մոսկվան Վաշինգտոնին «փոխզիջումային առաջարկություն ունի՞»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test