Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ես չգիտեմ՝ Ադրբեջանը կգնա՞ Իրանի դեմ այդ ավանտյուրային, թե՞ չէ. Արտակ Զաքարյան 168.am 168.am

time

«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն էր: Վերջինս անդրադարձ կատարեց Փաշինյանի այն պնդմանը, թե Ադրբեջանը մեր դեմ չի զինվում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բանակի և անվտանգության մասին, ասել էր.

«Անվտանգության ապահովման հարցում էական պատկերացումներ են փոխվել. նախորդող ժամանակաշրջանում մտածում էինք, թե արտաքին սպառնալիքները նվազեցնելու գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են և բանակը, բայց պատմությունը եկավ ապացուցելու, որ սա չաշխատեց… Անվտանգության ապահովման հարցում մենք մոռացել էինք ամենակարևոր գործիքը՝ լեգիտիմությունը։ Լեգիտիմությունը դարձրել ենք անվտանգության գործիք՝ Պրահայում։ Այդ կետից այդ գործիքը սկսեց աշխատել…»:

Ես չգիտեմ՝ Ադրբեջանը կգնա՞ Իրանի դեմ այդ ավանտյուրային, թե՞ չէ. Արտակ Զաքարյան

Մեկ այլ առիթով էլ նա ասել էր՝ հո Ադրբեջանը մեր դե՞մ չի զինվում…

«Բա ո՞ւմ դեմ է զինվում Ադրբեջանը: Տեսնենք՝ ովքեր են Ադրբեջանի հարևանները կամ հավանական հակառակորդները: Կասպից ծովից հարևանը Ռուսաստանն է. Ռուսաստանի դեմ չեն կարող:

Չեմ կարծում, որ Վրաստանի դեմ են զինվում: Իրանի դեմ՝ գուցե, բայց դա Ադրբեջանի պատերազմը չի լինի, Ադրբեջանը կներքաշեն այդ պատերազմի մեջ: Հետևաբար՝ ես չգիտեմ՝ կգնա՞ Ադրբեջանն այդ ավանտյուրային, թե՞ չի գնա, որովհետև եթե միայն Իրանի ցամաքային զորքերը մտնեն Ադրբեջան, Ադրբեջանից բան չի մնա»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test