Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երևանում պարեկների ու «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 4-ամյա երեխայի կյանքը. ծնողներն ասում էին՝ «Խոսքերն ավելորդ են, պարզապես շնորհակալություն նրանց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ shamshyan.com shamshyan.com

time
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների և «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Գոռ Գաբոյանը, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Ծարավ Աղբյուր-Աճառյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով ամուսինները: Վերջինները պարեկներին տեղեկացնում են, որ երեխան տանը անզգուշաբար ընկել է և գլուխը հարվածել սեղանի անկյունային հատվածին ու արնահոսում է և իրենք երեխային տեղափոխում են «Ուիգմոր» բժշկական կենտրոն: Տեղում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի հանձնարարականով՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դ. Նիկողոսյանի ուղեկցութամբ պարեկները երեխային հասցում են նշված բժշկական կենտրոն ու արդեն գործի են անցնում բժիշկները, ովքեր հավատարիմ՝ Հիպոկրատի տված երդմանը, կարողանում են փրկել երեխայի կյանքը: 4-ամյա տղան 1-2 օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ծնողներն ասում էին. «Երեխան տանը սենյակում խաղում էր, մեկ էլ լացի ձայն լսեցինք, պարզվեց՝ անզգուշաբար ընկել ու գլխով հարվածել է սեղանի անկյունային հատվածին: Միանգամից տեսանք, որ վայրկյան առ վայրկյան երեխան թուլանում է, գլխից էլ արյունը չի դադարում: Շատ արագ մեր մեքենայով տեղափոխեցինք Երևան, բայց քանի որ ճանապարհին տեսանք, որ երեխան ավելի է գունատվում, լավ էր՝ պարեկներին նկատեցինք ու մոտեցանք նրանց ու ներկայացրինք իրավիճակը: Առանց քննարկելու, հետո իմացանք, որ գումարտակի հրամանատարն ու տեղակալն են, երեխային պարեկներով մեր ավտոմեքենայից մոր հետ տեղափոխեցին իրենց ավտոմեքենան ու բերեցինք հիվանդանոց, դե բժիշկներն էլ ապրեն, անհրաժեշտ բոլոր բժշկական միջամտություններն արեցին, ճիշտ է՝ 1-2 օր երեխան կմնա նրանց հսկողության տակ ու օգտվելով առիթից՝ մեր ընտանիքի կողմից շնորհակալություն ենք հայտնում պարեկներին ու բժիշկներին: Թող աստված առողջություն տա թե՛ մեր, թե՛ բոլոր բալիկներին, իսկ պարեկներին ու բժիշկներին՝ անփորձանք ծառայություն»: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test