Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Շարմազանովը ներկայացրել է, թե Արցախյան հարցով ինչ է բանակցել Սերժ Սարգսյանը 2008-2018 թթ. sputnik sputnik

time
Շարմազանովը ներկայացրել է, թե Արցախյան հարցով ինչ է բանակցել Սերժ Սարգսյանը 2008-2018 թթ.
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. 2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցման, փաստացի՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա բանակցված 2 տարբերակ է ներկայացրել` հավելելով, որ հայկական կողմը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր համաձայնությունը տվել էր երկու տարբերակին էլ։
«Տարբերակ 1. որոշվում է պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման ժամկետ, որի արդյունքում կոնկրետ ժամկետներում Արցախում իրականացվում էր պարտադիր իրավան ուժ ունեցող հանրաքվե, իսկ հայկական ուժերն էլ դուրս էին գալու 7 շրջաններից։ Տարբերակ 2. որոշվում է Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը` առանց կոնկրետ ժամկետ նշելու։ Արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչև հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը»,– նշել է Շարմազանովը։
Շարմազանովի կարծիքով` սա է եղել պատճառ, որ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։ Ըստ Շարմազանովի, այս մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասելով, թե «նախորդ բոլոր տարիներին ամեն ինչ պտտվում էր Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Փաշինյանը փակեց թեման»։
Այս համետեքստում Շարմազանովը հավել է, որ Արցախ պահող նախագահ Սերժ Սարգսյանը չի բանավիճի այն հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 անգամ ՀՀ նախկին 3 նախագահներին հրավիրել է բանավիճելու, երկու անգամ էլ մերժում է ստացել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test