Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ինչպե՞ս է դասվար Լուսինե Ավետիսյանը պատկերացնում առաջին դասարանում «Մ» տառի ուսուցման, հայկական պարերի եւ հայոց լեզվի մասին դասերի անցկացումը» aravot.am aravot.am

time
«Ինչպե՞ս է դասվար Լուսինե Ավետիսյանը պատկերացնում առաջին դասարանում «Մ» տառի ուսուցման, հայկական պարերի եւ հայոց լեզվի մասին դասերի անցկացումը»

«Կրթական դաշտը կարգավորող ոչ մի նորմատիվային պայման կամ պահանջ չի կարող կաշկանդել ուսուցչին: Սակայն մենք մեր ձեռքին ունենալով գործիք՝ դասագիրք, երբեմն կանգնում ենք, մեղմ ասած, դժվարությունների առջեւ»,-ասաց «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովի մասնակից, դասվար Լուսինե Ավետիսյանը:

«Գերպատասխանատվություն է այսօր աշխատել առաջին դասարանում: Առաջին դասարանում նախադպրոցական տարիքից տեղափոխված երեխան լի է հույզերով, զվարթությամբ, որոնք միախառնվում են ուսմանը: Սակայն նա անցնում է ավելի գիտակցված գործունեության: Եվ հենց այս պահին մենք՝ ուսուցիչներս, պետք է շատ-շատ զգուշորեն կարողնանք նպաստել նրա ճիշտ աշխարհընկալման ձեւավորմանը: Մեր այս աշխատանքի արդյունքում հետագայում պիտի ձեւավորվի նրա աշխարհայացքը:

Մեզ համար շատ դժվար է երեխային, նաեւ մեզ ձեւավորել, աշխատել հասցնել նպատակին, եթե մեր ձեռքի աշխատող գործիքը, մեղմ ասած, լավը չէ: Այս պահին է, առաջին դասարանն է, որ ես պիտի վստահ լինեմ, որ իմ սերունդների ողջ պատմական ժառանգությունը կարող եմ փոխանցել իմ աշակերտներին: Բայց ինչպե՞ս:

Պետք է անցկացնեմ դաս հանրակրթության պետական չափորոշիչների հիման վրա: Դասը պետք է լինի կարողունակահեն: Ինչպե՞ս: Փորձենք բաց անել մեր Այբբենարանի 40-րդ էջը: «Մ» տառի դասը: Հանդիպում ենք մի փոքրիկ բանաստեղծության.

Մեծ եմ, մեծ եմ արդեն ես

Նկարում եմ՝ ահա տես,

Գրել, կարդալ սովորեմ՝

Մայրիկիս նամակ գրեմ:

Այս պարզունակ բանաստեղծությունը ես չգիտեմ՝ ինչպես պիտի կարդա դասվարը, ինչ հույզերով պիտի կարդա: Բայց համոզված եմ, որ կարդալուց հետո Այբբենարանը ցած կդնի, երեխաներին ցույց կտա Մատենադարանի նկարը եւ կասի, որ այստեղ բազմաթիվ մանուկներ այցի են գալիս եւ լսում են «Մշո Ճառընտիրի» մասին, Մատենադարանի առջեւ ցույց կտա Մեսրոպ Մաշտոցի արձանը: Չէ՞ որ Այբբենարանի «Ա» տառն անցնելիս բոլոր առաջին դասարանցիները արյան կանչով են գնում Մատենադարան: Նրանք թռչկոտելով, վազելով հասնում են Մեսրոպ Մաշտոցի արձանին: Էլ չասեմ Մասիսի նկարը:

Ահա նայեք, խնդրեմ: ինչո՞ւ այս նկարը ավելի գեղեցիկ, ավելի պատկերավոր չէ, որպեսզի դասվարն էլ հպարտությամբ կանգներ ու ասեր. «Մասիսը աշխարհի ամենաբարձր սարն է՝ հաշված ստորոտից մինչ գագաթ:

Բացենք 57-րդ էջը՝ «Հայկական պարեր»: Մի փոքրիկ տեքստ ունենք. «Հայկի մայրիկի անունը Հայկանուշ է: Նա պարուհի է: Տիկին Հայկանուշը շատ է սիրում հայկական պարեր: Իսկ նա՞»: Կարծում եմ, այստեղ պետք է լիներ «Իսկ դո՞ւ…»: Թող կախման կետերից առաջ գրված «դու»-ն աշակերտներին մտածել տար՝ իսկ ինքը ծանո՞թ է հայկական պարերին: Ինքը ի՞նչ հայկական պար գիտի: Չգիտեմ որ դպրոցում՝ ինչպես, սակայն համոզված եմ, որ կա դպրոց, որտեղ դասվարը՝ համագործակցված պարի ուսուցչի հետ,մինչ այդ դասը երեխաների հետ կպատրաստի պարի պատառիկներ «Յարխուշտայից», «Քոչարուց» կամ «Վերվերիից»: Մի՞թե այսպես պետք է երեխաներին սովորեցնենք հայկական պարերը, կամ մեր երեխաների հետ խոսենք հայկական պարերի մասին:

61-րդ էջում հայերենի մասին գրված է ընդամենը երկու նախադասություն. «Հայերի մայրենի լեզուն հայերենն է, այն հին ու հարուստ լեզու է: Ազատը եւ Զարուհին ուսումնասիրում են մեր լեզուն»: Ու ոչ մի խոսք, ոչ մի նախադասություն Մեսրոպ Մաշտոցի ու տառերի մասին:

Շատ տխուր է նաեւ ավարտը: Չկա ամբողջական նկար՝ ոչ այբուբենի, ոչ տառանունների, ոչ Մեսրոպ Մաշտոցի: Այս ամբողջը, կարծես թե, դասվարի հոգուն ցավ է տալիս: Եվ որպես դասվար, պարզապես, պահանջում եմ Հայոց լավագույն այբուբենը իրականության հենց այս ժամանակահատվածում, որպեսզի ես որպես ազգային մշակույթս կրող, կարողանամ այն փոխանցել իմ աշակերտներին, ովքեր կկարողանան զարգացնել այն եւ տարածել»,- ասաց դասվար Լուսինե Ավետիսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test