ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ամբողջությամբ կոչնչացվի, եթե նրա ներկայացուցիչները հրաժարվեն Գազայի հատվածում իշխանությունը հանձնել։
«Լիակատար ոչնչացում», - ասել է ամերիկացի առաջնորդը CNN-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինչ է սպասվում արմատական կազմակերպությանը, եթե այն որոշի պահպանել իշխանությունը պաղեստինյան անկլավում։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակեց Թրամփի ծրագիրը՝ Գազայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից։ Այն, ի թիվս այլ բաների, կոչ է անում անկլավում ժամանակավոր արտաքին վարչակազմ ստեղծել և այնտեղ միջազգային ուժեր տեղակայել։ Իսրայելը հայտարարել է այս ծրագրի հետ իր համաձայնության մասին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test