«Ասել եմ ու պնդում եմ․ 2018թ․ Հայաստանում տեղի է ունեցել աշխարհաքաղաքական գունավոր հեղափոխություն»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ իրենք այդ ժամանակ էլ են ասել՝ դուք մերժել եք ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։
«Մենք տեսնում էինք, որ իշխանության եկող ուժը չունի կարմիր գծեր։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ 2018թ․ նրան հանձնարարել է Բոլթոնը, ամերիկյան հատուկ ծառայությունները։ Ժողովուրդ ջան, ընդունեք, որ զոհ եք եղել, դուք հեղափոխություն չեք արել, սխալվել եք։ 2018թ․ հեղափոխությունը ո՛չ հայ ժողովուրդն է արել, ո՛չ Նիկոլը։ Դա արվել է դրսից, իսկ Նիկոլը կամավոր գործիք էր՝ քասթինգով ընտրված»,- ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակը:
Քաղաքական գործիչը նկատեց՝ ծրագիրն ավարտված չէ։
«Քանի դեռ մեր Սահմանադրությունը գործում է, Անկախության հռչակագիրը կա, Հայաստանի թշնամիները՝ թե՛ այստեղի, թե՛ դրսի, և թե՛ Թուրքիայի, չեն հանգստանալու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test