Գազայում հրադադարի հաստատումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական որոշումն է, որ ունի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերջ տալու նպատակ։ Նման տեսակետ է հայտնել պաղեստինցի փորձագետ ալ-Մասրին։ Նա գրեթե համոզված է, որ Դոնալդ Թրամփը ՀԱՄԱՍ-ին ոչ պաշտոնապես, բայց ամուր երաշխիք է տվել, որ կազմակերպությունը հետկոնֆլիկտային Գազայի կառավարումից չի մեկուսացվի:
Հայտնի է դարձել, որ իսրայելա-պաղեստինյան միջնորդավորված բանակցությունները կսկսվեն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ հոկտեմբերի 5-ին և կշարունակվեն հաջորդ օրը։ Իսրայելական աղբյուրների ներկայացմամբ, կողղմերը «պետք է համաձայնեցնեն իսրայելցի պատանդների և պաղեստինցի պահվող անձանց փոխանակման պայմանները»։
Փորձագետներն արձանագրում են, որ ԱՄՆ նախագահի «վերջնագրային միջամտությունից հետո Իսրայելը պայմաններ թելադրողից վերածվում է աշխարհաքաղաքական գործընթացների մասնակցի»։ Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում գնահատականը, որ Վաշինգտոնը «փորձում է լուծել հրեական պետության փոխակերպման խնդիր», ցույց կտա ժամանակը։ Դիտարժան է, որ ընդդիմադիր «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանի սոցցանցային գրառումը, որ «Իրանի դեմ նոր պատերազմը դառնում է անխուսափելի»,- հերքվել է Նաթանյահուի գրասենյակի գրավոր հայտարարությամբ։
Կարելի է զգուշորեն ենթադրել, որ այդ քայլին Նաթանյահուն գնացել է դարձյալ Միացյալ Նահանգների ազդեցությամբ։ Դոնալդ Թրամփը, կարելի է ասել, խափանեց Գազայի հարցում արաբա-իսլամական կոալիցիայի ծրագիրը, որի առարկայացման դեպքում աշխարհը կբախվեր քաղաքակրթական սուր դիմակայության սպառնալիքին։
Այդ հարցում նրան բավարար աջակցություն ցուցաբերեց Եվրամիությունը, բայց հատկապես՝ Մեծ Բրիտանիան։ Հաջորդիվ եվրաատլանտյան հանրությունը, կարծես, ևս մի գերխնդիր ունի՝ Ռուսաստան- Թուրքիա կամ «ռուսական և թուրքական աշխարհների» ռազմավարական դաշնակցության կանխումը։
Իսրայելի «կոշտ զսպումն», անկասկած, ազդելու է նաև Ադրբեջանի նախագահի քաղաքական վարքի վրա։ Համենայն դեպս, իբրև փորձառու քաղաքական գործիչ, նա պետք է ընդունի, որ միջազգային և տարածաշրջանային մակարդակում «խոսք ասող»-ների նոմենկլատուրայում ինքը տեղ չունի։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test