«Ազգային կրթության խորհրդի» անդամ Ատոմ Մխիթարյանը «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբուբենը» խորագրով աշխատաժողովում ասաց, որ Այբբենարանում, որն, ըստ էության, ցանկացած երկրի կրթության համակարգի առաջին դասագիրքն է, պետք է դրված լինի կոդեքս, թե որտեղ է տանելու երեխային, ինչպես է գծում յուրաքանչյուր մարդու հետագիծը Այբբենարանից սկսած մինչեւ կաճառ:
Ինչ ունենք հիմա: Ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ ԱԺ-ն ընդունեց բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենք, որը քննարկվում էր մի 10 տարի: Իսկ այդ մակարդակում ինչ ունենք: Վերջին յոթ տարվա ընթացքում, երբ որ Հայաստանում իշխանությունը փոխվել է: Դրանից առաջ Հայաստանի բոլոր բուհերում ուսանողների թիվը եղել է 100 հազար 854 ուսանող: Հիմա դա պակասել է ավելի քան 25 %-ով: Այդ տարիքի բնակչության մեջ բարձրագույն կրթություն ստացողների թիվը Հայաստանում արդեն պակաս է 60 %-ից: Նույն թիվը տարբեր երկրներում, օրինակ, Լատվիայում 93 % է, Ռուսաստանում՝ 83, Վրաստանում՝ 79, Բուլղարիայում՝ 74, Էստոնիայում՝ 73, Լիտվայում՝ 72, Լեհաստանում՝ 71: Այսինքն, Հայաստանում, որը միշտ ավելի բարձր կրթական ցենզ է ունեցել եւ դա արտահայտվել է բարձրագույն կրթություն ստացողների թվով, հիմա Հայաստանը էապես զիջում է իմ նշած երկրներին եւ այդ թիվը կարելի է շարունակել»:
Բանախոսը անդրադարձավ նաեւ Հայաստանի բուհերի վարկանիշը բարձրացնելու խոստումներին:
«Ընդունված ռազմավարության մեջ, որն օրենքի կարգավիճակ ունի, գրված է, որ մինչեւ 2030 թվականը Հայաստանում պետք է լինի առնվազն 8 բուհ, որոնցից առնվազն 4-ը պիտի ներգրավված լինեն աշխարհի լավագույն վարկանիշների աղյուսակում: Տեսնենք հիմա ինչ ունենք: Այս պահին Հայաստանում գործում է 60 համալսարան, 23-ը՝ պետական: Եվ ամենաբարձր գնահատվող Շանհայի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ոչ մի բուհ, համալսարան չկա: Բերեմ համեմատելի երկրների թվերը. Ղազախստանում գործում է 64 համալսարան, որից այդ աղյուսակում ընդգրկված է 20-ը, Բելառուս. 50-ից՝ 3, Ադրբեջան. 50-ից՝ 9, Լատվիա. 28-ից՝ 4, Էստոնիա. 18-ից՝ 3, Լիտվա. 17-ից՝ 3, Թուրքիայից այդ աղյուսակում ընդգրկված է 26 համալսարան, Ռուսաստանից՝ 40, Ուկրաինա՝ 10, Ուզբեկստան՝ 7, Ղրղզստան՝ 5 եւ այլն»:
Անդրադառնալով ակադեմիական քաղաքի հեռանկարին, որը իրականում հեքիաթի է նման, Ատոմ Մխիթարյանը համեմատություն անցկացրեց Սկոլկովոյում 400 հա-ի վրա յոթ տարվա ընթացքում ինովացիոն կենտրոն կառուցելու Ռուսաստանի կառավարության որոշմանը: «Դրա ամբողջ բյուջեն գնահատվում էր 132 մլրդ. ռուբլի, կամ այն ժամանակ $ 4,2 մլրդ: 2025 թվականն է եւ ցայսօր ֆինանսավորման չափը պետական բյուջեից եղել է $5,6 մլրդ., իսկ մասնավոր ներդրումները գերազանցել են $ 18,5 միլիարդը: Ու դեռ պատրաստ չէ:
Հայաստանում այդ ակադեմիական քաղաքի որեւէ հաշվարկ, որեւէ բյուջե չկա: Եվ երբ միջազգային փորձագետին հարցրել են, թե ոնց կգնահատեն Հայաստանի կառավարության՝ «ակադեմիական քաղաքի» մասին ծրագիրը, բառացիորեն մեջբերում եմ միջազգային փորձագետի կարծիքը. «Դա մոտավորապես նման է նրան, որ մի մարդ գնա ավտոմեքենաների վաճառասրահ, պատվիրի Ferrari 812 մոդելի ավտոմեքենա՝ առանց իմանալու արժեքը»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test