Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արցախում կրոնական պատերազմի տակից մենք ո՞նց էինք դուրս գալու. բարեբախտաբար հաջողվեց կանխել. Աբահամ Գասպարյան 168.am 168.am

time

«Դասեր» հաղորդաշարում «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը խոսեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կանխված մի մեծագույն սադրանքի՝ պատերազմն իսլամական աշխարհի կողմից կրոնական հայտարարվելու վտանգի ու դրա չեզոքացման մասին:

«Ես Արցախում էի այդ ժամանակ, և կարողացանք կանխել Պակիստանի մի շատ վտանգավոր հայտարարություն: 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում ջիհադ հայտարարելը պատկերացնո՞ւմ ես՝ ինչ բան է իսլամական աշխարհի համար… Եթե այդ օրերին մեր կապերը չօգտագործեինք, այդ կապերի միջոցով չհասնեինք Սաուդյան Արաբիայի թագավորական արքունիք, շատ ավելի վատ կլիներ, քան այն, ինչ եղավ։ Պակիստանը պատրաստվում էր ջիհադին։ Այնտեղ կային ծայրահեղ խմբավորումներ, որոնք սնուցում էին այդ մեծ ցանցը»,- ասաց Աբրահամ Գասպարյանը:

Արցախում կրոնական պատերազմի տակից մենք ո՞նց էինք դուրս գալու. բարեբախտաբար հաջողվեց կանխել. Աբահամ Գասպարյան

Վերջինս նկատեց՝ հայ-ադրբեջանական հակամարտության կրոնական ուղղությունը, որը փորձում էին ամեն կերպ առաջ մղել, իրենք կարողացան այնպես անել, որ դա չդառնա օրակարգային։

«Այն մարդիկ, վարձկանները, ովքեր այստեղ պահվում էին, առանցքային ինֆորմացիայի կրող էին։ Փառք ու պատիվ մեր տղերքին։ Գիտեք՝ Իրաքից ու Լիբիայից բերված վարձկանները հասարակ մարդի՞կ էին։ Գիտե՞ք իրենց ինստրուկտորներն ովքեր էին․․․»,- այդ օրերի իրավիճակը ներկայացրեց Աբրահամ Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test