Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Խնդիրը չի լուծվել՝ հասկանում ենք, որ հին փող աշխատողներին պետք է «արանքից» հանեն, որ նոր «սովածները» գան». Ջերմոցատեր 168.am 168.am

time
«Խնդիրը չի լուծվել՝ հասկանում ենք, որ հին փող աշխատողներին պետք է «արանքից» հանեն, որ նոր «սովածները» գան». Ջերմոցատեր

Այս ամռանը «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։

Կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով Ռուստաստանից գրություն էր ուղարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ համալիր միջոցառումներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու խնդրանքով։ Այս ամենը հանգեցրել էր նրան, որ ծաղիկ մշակող անհատները բախվեցին մի շարք խոչընդոտների՝ իրենց մշակած ծաղիկներն արտահանելու հետ կապված։ Բողոքի ակցիաներ իրականացրեցին, ներկայացրեցին խնդիրը, այդ թվում՝ իրենց կրած վնասները, հանդիպեցին Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ, սակայն խնդիրն ամբողջությամբ առ այսօր լուծված չէ։

Արտակ Թովմասյանը, ով տարիներ շարունակ իրեն պատկանող ջերմոցում ծաղիկներ է մշակում, տեղեկացրեց՝ փոքր ջերմոցներ ունեցող մարդկանց համար խնդիրը շարունակում է մնալ չլուծված, միայն մեծ ջերմոցատերերի համար է խնդիրը լուծվել։

Մանրամասնելով, նա ասաց՝ մեծ ջերմոցներն, այպես կոչված, համապատասխանում են «Ռոսսելխոզնադզորի» պահանջներին՝ ունեն վկայական, սառնարան, զուգարան՝ աշխատողների համար, խոհանոց, ինչը որևէ առնչություն չի կարող ունենալ ծաղիկի որակի հետ։

«Գյուղական համայնքներում ջերմոցները սկսվում են, ենթադրենք, 300 քառակուսուց մինչև 2000 քառակուսի։ Նույնիսկ ՍԱՏՄ-ն, կներեք բառիս համար՝ «լայաղ» չի անում մոնիթորինգի համար, գոնե ձևի համար գա ու մերժի, չեն էլ եկել»,- 168.am հետ զրույցում նշեց Արտակ Թովմասյանը։

«Խնդիրը չի լուծվել՝ հասկանում ենք, որ հին փող աշխատողներին պետք է «արանքից» հանեն, որ նոր «սովածները» գան». Ջերմոցատեր

Նա հիշեցրեց, որ խնդիրների բախվում է ոչ միայն ինքը, այլև իր նման հարյուրավոր ջերմոցատերեր, հիշեցնելով՝ 2017 թվականին պետությունը զրոյական վարկեր է տրամադրել ջերմոց կառուցելու համար, սակայն երբեք պահանջ չի դրվել, որ անպայման պետք է ջերմոցատերերը վկայական ունենան, մարդիկ օգտվել են պետության ընձեռած հնարավորությունից, իրենց պատկանող հողատարածքի վրա կառուցել են ջերմոցներ։

«Հիմա այդ մարդկանց վկայականի մեջ գրված չէ, որ դա ջերմատուն է, գրված է՝ գյուղնշանակության հող։ Իմ նման հիմա շատ ջերմոցատերեր ունեն այս խնդիրը։ «Ռոսսելխոզնադզորի» առաջին պահանջը սա է՝ ցույց տվեք, թե որտեղ է ջերմոցը և ծաղիկը, որն արտահանվում է՝ որտեղ է աճում։ Գյուղապետարաններում մի ժամանակ այսպիսի ծառայություն կար, որ տրամադրվում էր տեղեկանք, ենթադրենք՝ «Թովմասյան Արտակն ունի իր սեփական հողի վրա կառուցած այսքան ջերմոց ու մշակում է այս ծաղկի տեսակները»։

Սա օդանավակայանում բավարար էր, որ ես այդ ծաղիկն ուղարկեի ստացողի անձնագրի վրա։ Կան ինվոյսներ, որոնք բոլորը տեսնում են, այսինքն՝ ՌԴ-ն տեսնում է, որ, օրինակ, Ալյոշան Հայաստանից ստացել է 8 արկղ ծաղիկ, ուղարկողի անուն-ազգանուն էլ է տեսնում։

Գոնե մենք հասկանում ենք, որ հին փող աշխատողներին պետք է «արանքից» հանեն, որ նոր «սովածները» գան»,- հավելեց Ա. Թովմասյանը։

Նրա խոսքով, 3000 մետր ջերմոց «օրինականացնելու» համար պետք է 12 մլն գումար վճարի, իսկ եթե ջերմոցից հրաժարվում է, ապա հիմնովին ջերմոցը քանդվում է, նորից շինթույլտվություն պետք է խնդրի ու նորից կառուցի։

«Հարցնում եմ՝ շինթույլտվության համար որքա՞ն գումար է պահանջվելու, ասում են՝ 250 հազար դրամ, բա եթե այդքան է, այդ ո՞ր հիմարը պետք է 250 հազարը փոխարինի 12 մլն-ով։ Այսինքն՝ գյուղացուն ստիպում են՝ գնա շինթույլտվություն հանի, գա նորից ջերմոց սարքի»,- ընդգծեց Արտակ Թովմասյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test