Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական կեղծ անձնագրեր չեն հայտնաբերվել. ՆԳՆ խոսնակ
sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրն ապատեղեկատվություն է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,– ասաց նա։
Օրեր առաջ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը
ֆեյսբուքյան էջում գրել էր, թե վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր։
«Կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանունների առատությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք»,– գրել էր Դանիելյանը։
Հավելենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը
հաղթել է բոլոր 64 համայնքներում