«Լեզուն, մշակույթը, հավատը եւ պատմությունը մեր ազգային ինքնության հիմնաքարերն են»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը: Ապա հավելում է. « Ինչպիսի շրջադարձային իրադարձություններ էլ լինեն աշխարհում՝ ցանկացած ազգ մնում է իր ազգային մշակույթով, որովհետեւ դարերից եկող եւ ապագա գնացող մշակույթը հիմնաքարն է եւ երեւի միակ երաշխիքը: Մեր հավատքը եւս պահել է մեզ դարերով, մենք շատ բարդ ճակատագիր ենք ունեցել, եւ եթե չլինեին իմ նշած մի քանի հատկանիշները՝ մեր լեզուն, գրերը, մշակույթը, հավատքը, մենք վաղուց ոտնատակ էինք գնացել: Դրանք մեր պահապան հրեշտակներն են»:
Հարցին՝ հայ ինքնության կառուցման մեջ ինչ դերակատարություն ունի Հայ Առաքելական եկեղեցին, տիկին Արզումանյանը պատասխանում է. «Առանցքային, որովհետեւ պահպանել է մեզ մեր թշնամիներից… Մեր հայոց պատմությունը գալիս է հենց եկեղեցուց… Պատմություն ստեղծողները, գրողները ովքե՞ր են եղել… հոգեւորականները: Բացի դրանից՝ ի՞նչ դեր է խաղացել հոգեւորականությունը մեր կրթության հարցում… էլի առանցքային: Եթե վերցնենք, միայն մեր Գեւորգյան ճեմարանը, ապա արդեն նշանակալի դեր է այն խաղացել… Հին ժամանակներում եկեղեցիներում են կրթել… Եվ վերջապես, հավատքը մեզ հայ է պահել, եւ փառք Աստծո, որ ժողովուրդը դա հասկանում է, եւ դա մեծ բարեբախտություն է»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ համաշխարհայնացումը ինչ-որ առումով սպառնալիքներ է կրում իր մեջ մեր ինքնության դեմ, ասում է՝ այսօր այնպիսի բաներ են կատարվում, որ կարծես աբսուրդի թատրոնում լինենք: «Ցանկացած ազգ, եթե պիտի պահպանի իր ինքնությունը՝ առանց ազգային գաղափարախոսության հենքի, ողնաշարի դա հնարավոր չի լինի»,- ընդգծում է բանասիրական գիտությունների դոկտորը:
Ինչ վերաբերվում է Հայ Առաքելական եկեղեցուն, մեր զրուցակիցն այսպես է արտահայտվում. «Եկեղեցին նախ եւ առաջ բարոյական արժեքների կրող է, եկեղեցին մարդուն բարի է դարձնում, առավել եւս մեր եկեղեցին… Այսօր մեր իրականության մեջ ավելի շատ բարության կարիք ունենք, իսկ եկեղեցին հանգստացնելու, հավատ, հույս ներշնչելու սուրբ վայր է»:
Վեհափառ հայրապետի մասին էլ նշում է. «Կաթողիկոսը շատ լուրջ դերակատարություն ունի համահայկական խնդիրների լուծման համատեքստում, որովհետեւ ընտրված Ամենայն Հայոց կաթողիկոս է, եւ ես անձամբ խոնարհվում եմ գաղափարի առաջ: Կաթողիկոսը մեծ դերակատարություն ունի, վերցնենք միայն վերջերս իր այցը Շվեյցարիա, երբ բարձրացրեց Արցախի, մեր պատմական հուշարձանների հարցը, կաթողիկոսը մեր հոգեւոր առաջնորդն է, իսկ առանց հոգեւոր աշխարհի մարդ արարածը դադարում է նորմալ մարդ լինելուց»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test