Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ուսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և այդպիսով նաև պետության ապագան․ Վահագն Խաչատուրյան tert.am tert.am

time
Ուսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և այդպիսով նաև պետության ապագան․ Վահագն Խաչատուրյան

Սիրելի՛ ուսուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Այս մասին ասված է նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում։

«Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում ու մեծ պատասխանատվություն։ Ամենօրյա աշխատանքով դուք կերտում եք մեր զավակների մտածողության ու գիտելիքի հիմքերը, սերմանում եք առողջ բանականություն և ձևավորում ազատ ու քննադատական միտք։ Դպրոցում ձեր պարտքն ու պատասխանատվությունը ոչ թե գիտելիքի մեխանիկական փոխանցումն է, այլ դրա միջոցով մարդու և քաղաքացու ազատության, արժանապատվության ու բարոյականության արժեհամակարգի ստեղծումը։

Մեր երեխաների, ասել է թե՝ հանրության կորիզի քաղաքացիական գիտակցությունը, պետականության հանդեպ հարգանքը և հասարակության հանդեպ պատասխանատվության զգացումը մեծապես կախված են հենց ձեզնից։

Կարելի է ասել՝ ուսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և այդպիսով նաև պետության ապագան։

Լիովին գիտակցում եմ նաև ձեր առաքելության դժվարությունները։ Հաճախ ձեզ վիճակվում է ոչ միայն կրթել, այլև դիմակայել դժվարությունների, երբ տարբեր ազդեցություններ կամ նույնիսկ համակարգային որոշ գործելակերպեր փորձում են շեղել ուսուցչին իր հիմնական առաքելությունից։

Ձեր ուժն ու համբերությունը հենց այստեղ է արժևորվում․ կարողանալ հավատարիմ մնալ կրթությանը, պահպանել արժանապատվությունը և շարունակել սերունդներին փոխանցել այն, ինչի վրա կառուցվում է մեր երկրի ապագան։

Սիրելի՛ ուսուցիչներ,

Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ նվիրումի ու տոկունության համար։ Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և ընտանեկան երջանկություն։

Թող ձեր աշխատանքը պսակվի հաջողությամբ, իսկ ձեր սաները դառնան գիտակից, ազատամիտ ու արժանապատիվ քաղաքացիներ՝ ամրապնդելով մեր պետականության հիմքերը»,- նշված է ուղերձում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test