Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Գաղտնիք Ղարաբաղի»-ն կպարզվի՞ 1in.am 1in.am

time
«Գաղտնիք Ղարաբաղի»-ն կպարզվի՞

Բաքվում ԼՂՀ ռազմա-քաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» մասին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, օգտագործելով ադրբեջանական աղբյուրներ, գրեթե ամեն «նիստից» հետո տեղեկություններ են տարածում:

Միանգամայն արդարացված և օրինաչափ է, որ այդ նյութերն ուղեկցվում են մեկնաբանություններով, տրվում են քաղաքական և իրավական բնույթի ճշմարտացի գնահատականներ:

Ակնհայտ է, որ Ալիևը ոչ միայն հագուրդ է տալիս երևի բնածին քինախնդրությանը և հայատյաց վրիժառությանը, այլև նպատակ ունի միջազգայնացնել, որ «Հայաստանը երեք տասնամյակ օկուպացրել է Ադրբեջանի սուվերեն տարածքները, իրականացրել էթնիկ զտումներ, իսկ առանձին պաշտոնյաներ կատարել են ռազմական հանցագործություններ»:

Որպեսզի այդպես չլիներ, Արցախի նախկին նախագահները, ՊԲ նախկին հրամանատարը, նախկին պետական նախարարը և արտաքին գործերի նախարարը, Ազգային ժողովի նախագահը չպետք է հայտնվեին Բաքվում:

Թաթուլ Հակոբյանը, չբացահայտելով աղբյուրը, վստահաբար ասում է, որ Բաքվի նախնական պահանջով Ստեփանակերտում «արդարադատությանը պետք է հանձնվեին» Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը և Կամո Վարդանյանը:

Ե՞րբ է ներկայացվել նման պահանջ՝ նա չի մանրամասնում, երևի աղբյուրն այդ մասին չի խոսել: Բայց եկեք ենթադրենք, որ Ադրբեջանը նման պահանջ դրել է 2023թ. սեպտեմբերի 20-ին, ասենք՝ Եվլախի «բանակցությունների» ժամանակ:

Հարց է ծագում. Արցախի իշխանություններն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկե՞լ են մյուս պաշտոնյաների և զինվորականների Հայաստան ազատ ելքի հարցը:

Այսինքն, հնարավոր չէ՞ր Ադրբեջանի հետ համաձայնությամբ բարձրաստիճան բոլոր նախկին զինվորականների համար ապահովել ելք: Կամ եթե Ադրբեջանը չի պահանջել, որ Արայիկ Հարությունյանը և Դավիթ Իշխանյանը «հանձնվեն արդարադատությանը», նրանք ինչո՞ւ ձերբակալվել և տարվել են Բաքու:

Ադրբեջանի «դատավարության» համար, իհարկե, կարևորը անձը, պատերազմին նրա մասնակցություն-չմասնակցությունը չէ: Ով էլ որ հայտնվեր Ալիևի թակարդում, նույն վերաբերմունքին էր արժանանալու, նրան նույն «հանցանքն էր մեղսագրվելու»: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ Բաքվի կազմած «հանցագործների ցուցակից» մեկն անցել է Երևան, իսկ այնտեղ չընդգրկված մի քանի հոգի՝ առևանգվել: Եվ ինչո՞ւ հայաստանյան որոշ լրատվամիջոցների նրանց հանդեպ վերաբերմունքը տարբեր է, մեկին հերոսություն են վերագրում, մյուսին՝ փոքրոգություն: Այս «գաղտնիք Ղարաբաղի»-ն կպարզվի՞:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test