«Հայաքվե» շարժումը նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու շարժում: Որպես թոշակառու, բնականաբար, կողմ եմ այդ շարժմանը՝ մաղթելով հաջողություն: Բայց դա, ինչպես հասկանում եմ, կյանքի կկոչվի միայն իշխանափոխությունից հետո: Ինչը հերթական դրդապատճառն է, որպես 2026-ի խորհրդարանական ընտրություննեում գոնե թողակառուներն իրենց ձայնը տան ընդդիմությանը՝ չխաբվելով գործող իշխանության խոստումներից՝ լինեն դրանք կեղծ, թե իրական: Սկզբում գրել էի կեղծ, բայց ավելացրի նաև իրականը, քանի որ որոշ խոստումներ, հանուն վերարտադրության, պետք է որ կատարվեն:
Դրանցից է, օրինակ, 12 տոկոսանոց հետվճարը հաջորդ տարվա հունվարի 1-ից 20 տոկոս դարձնելը: Ինչը վկայում է, որ փաստորեն Նիկոլը գտել է թոշակները բարձրացնելու ձևը՝ առանց ծանրաբեռնելու պետբյուջեն: Բայց եթե «Հայաքվեի» նախաձեռնությունը չլիներ՝ հունվարի 1-ից դադարեցվելու էր 12 տոկոսանոց հետվճարը վերադարձնելը: Դրա մասին անձամբ եմ կարդացել, ու այդ նյութում (կարծեմ հարցազրույց էր) խոսք չկար հետվճարը 12-ից 20 տոկոս դարձնելու մասին: Նույնիսկ, որպես թոշակառու, մտածում էի հոդվածներից մեկում անրադառնալ դրան: Հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ակտիվությունը ժամանակավորապես երկրորդ պլան մղեց այդ գաղափարը: Ու մեկ-երկու օր առաջ էլ կարդացի հետվճարի չափը բարձրացնելու մասին:
Դա պետք է որ հանգեցնի լրացուցիչ կենսաթոշակառուների ներառմանն այդ գործընթացում: Բացի այն, որ այդ գումարնեը գոյանալու են առևտրի ստվերային շրջանառությունը նվազեցնելու հաշվին, կա մեկ այլ աղբյուր: Այն արդեն բյուջետային է, սակայն մինչև վերջերս չէր ծախսվում սովորական ձևով: Դա բանկային հիփոթեքի տոկոսները փակելու համար եկամտահարկի վերադարձն էր նրանց, ովքեր բնակարաններ էին գնում նորակառույցներում կամ, այսպես կոչված, անշարժ գույքի առաջնային շուկայում: Ասեմ, որ մերժված Սերժի օրոք նախաձեռնված այդ ծրագրից վերջին 10 տարում պետական պաշտոնյաների հետ մեկտեղ օգտվեցին բազմաթիվ ՀԿ-ականներ, որ հետո վերածվեցին նիկոլականների: Ինչը ճակատագրի ծաղր էր՝ ուղղված ՀՀ երրորդ նախագահին: Բացի այդ, բնակարանի խնդիր ունեցողների համար նախաձեռնված այդ ծրագիրը վերածվեց նման խնդիր չունեցողների համար լրացուցիչ անշարժ գույք ձեռք բերելու գործընթացի: Որ հետո այդ բնակարանները տրվեցին վարձով՝ հատկապես «ռելոկանտներին» (Ռուսաստանը լքած, հիմնականում, ՏՏ մասնագետներին): Ի դեպ, կրկին ճակատագրի ծաղրով, այս հարցում ևս աչքի ընկան 2018 թվականի իշխանափոխության հետևանքով «մեծարգոների» վերածված նախկին բոմժերը՝ առանձին բացառություններով:
Ինչևէ, մայրաքաղաքի կառուցապատողներից բնակարան գնողներին ծրագրից դուրս թողնելու արդյունքում այդ գումարները կուղղվեն հետվճար տրամադրելուն: Իհարկե, ծրագիրը դեռևս շարունակվելու է մարզերում, բայց Երևանից դուրս դա այսպես թե այնպես շարունակվելու էր: Եվ պետության տեսակետից նման ֆինանսական մախինացիաների արդյունքում Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավին կհայտարարվի, որ թոշակները բարձրացվել են 20 տոկոսով: Կարծում եմ, որ բնակիչների հետ ընդդիմադիր գործիչների հանդիպումներին այդ հարցը ևս պետք է դառնա խոսակցության առարկա: Իսկ ես վստահ եմ, որ ընտրություններից հետո՝ եթե գործող իշխանությունը վերարտադրվի, հետվճարի ծրագիրը կփակվի՝ մինչև հաջորդ ընտրություններ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test