Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իշխանության համար. Միքայել սրբազանի նամակը sputnik sputnik

time
Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իշխանության համար. Միքայել սրբազանի նամակը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խոստանում է գործող իշխանության համար լինել ավելի վտանգավոր, քան մինչ այժմ էր։ Նա այդ մասին գրել է իր նամակում, որն այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Գեղամ Մանուկյանի միջոցով փոխանցել է ԱԱԾ մեկուսարանից։
«Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից և բացարձակ ոչնչություններից և իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի և շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի և անհետ կորածների ու գերիների առկայության հետ։ Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, թեև որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրև է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր։ Առայժմ այսքանը…»,– գրել է սրբազանը։
Այսօր Գյումրու օրն է, և նա նաև շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել զորակցության, սատարումի համար:
«Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք և ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին, և այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ…»,– գրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր բանտարկության 100-րդ օրը։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորված է հունիսի 28–ից։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հոկտեմբերի 3-ին հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test