Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին նիստ է գումարել և տուգանել Սյունիք TV հեռուստաընկերությանը։
ArmLur.am-ը ՀՌՀ պաշտոնական կայքից տեղեկանում է, որ Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է, որ «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության «ՍՅՈՒՆԻՔ ՏՎ» տեսալսողական ծրագրում հեռարձակվել են ոչ սեփական տեսալսողական հաղորդումներ՝ ֆիլմեր, առանց ֆիլմերի նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի թույլտվության՝ հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի բացակայության պայմաններում։ Ինչպես նաև , Հեռարձակողը տեսալսողական տեղեկատվությունը (ֆիլմերը) հեռարձակել է Օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ հեռարձակելով օտար լեզվով առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության։
Հանձնաժողովն արձանագրում է, որ Հեռարձակողը մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումները՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի և օտար լեզվով հեռարձակում իրականացնելով, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում։
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությանը տուգանել 712 910 ՀՀ դրամով։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test