Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Այս մեխանիզմը չեզոք, արժանահավատ եւ իրավահեն ձեւաչափ է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի ճանաչման եւ գործարկման համար»․ ՄԱԿ-ում քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ aravot.am aravot.am

time
«Այս մեխանիզմը չեզոք, արժանահավատ եւ իրավահեն ձեւաչափ է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի ճանաչման եւ գործարկման համար»․ ՄԱԿ-ում քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ

Դեռ ուշ չէ՝ վերացնելու Ղարաբաղի հայերի էթնիկ զտման հետեւանքները, ասել է ՄԱԿ-ում Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էբի ՄկԴուգըլը՝ Ժնեւում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում։

«Այս շաբաթ լրանում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից 100 հզր էթնիկ հայերի՝ իրենց հայրենի Լեռնային Ղարաբաղից վտարման երկրորդ տարելիցը։ 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի Հանրապետությանը՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների հիման վրա, պարտավորեցրեց ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագ կերպով։

Ցայսօր միջազգային հանրությունը որեւէ քայլ չի ձեռնարկել՝ այս որոշումը կյանքի կոչելու համար։ Շվեյցարիայի խորհրդարանը շվեյցարական կառավարությանը պարտավորեցրել է խաղաղության ֆորում կազմակերպել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի ներկայացուցիչների միջեւ՝ բանակցելու համար Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության ապահով եւ հավաքական վերադարձի հարցի շուրջ։

Այս մեխանիզմը չեզոք, արժանահավատ եւ իրավահեն ձեւաչափ է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի ճանաչման եւ գործարկման համար։ Խորհրդին եւ ՄԱԿ անդամ բոլոր պետություններին կոչ ենք անում աջակցել «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությանը»։ Երկու տարի է անցել, բայց դեռ ուշ չէ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետեւանքները վերացնելու համար», – նշել է ՄկԴուգըլը։

Համատեքստ

Հիշեցնենք․ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային Խորհուրդը, բանաձեւ էր ընդունել՝ Դաշնային խորհրդին կոչ անելով միջազգային համաժողով կազմակերպել՝ ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը քննարկելու համար։ Արդեն 2025 թվականի մարտի 18-ին Դաշնային Ժողովի վերին պալատը՝ Կանտոնների Խորհուրդը, նույնաբովանդակ նախագծով հանդես եկավ։

Նախաձեռնության նպատակներն ի կատար ածելու համար մայիսին իր գործունեությունը մեկնարկեց այդ նպատակով ձեւավորված պատգամավորական միջկուսակցական հանձնախումբը։ Հանձնախմբի անդամները պարբերաբար մասնակցում են արցախցիների վերադարձին նվիրված միջազգային քննարկումների։ Հուլիսին Միացյալ Նահանգների Կոնգրեսում էր նման քննարկում տեղի ունեցել։ Երկուշաբթի էլ հարցը քննարկեցին Ժնեւում։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test