Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործությունների թիվն աճել է․ ո՞ր մարզն է առաջատարը armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործությունների թիվն աճել է․ ո՞ր մարզն է առաջատարը

Կրիմինալ, հաշվեհարդար, կրակոցներ, վենդետա և նմանատիպ բնույթի վերջերս տեղի ունեցող իրադարձությունները ամեն օր արժանանում են հասարակության ուշադրությանը։ Վերջին տարիներին գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալների ամփոփումը թույլ է տալիս արդեն իսկ փաստելու, որ է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ գրանցված հանցագործությունների թիվը ՀՀ-ում տարեցտարի աճում է։

ArmLur.am-ը վերլուծելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած գրանցված հանցագործությունների քանակն ըստ հանցատեսակների տվյալներն ուսումնասիրելիս արձանագրել է, որ 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ գրանցված հանցագործությունների թիվը կազմել է 72 դեպք, 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 68 դեպք, իսկ 2023 թվականին՝ 44 դեպք։ Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործություններից այդ թվում սպանությունների թիվը աճել է 2025 թվականի հունվար-հուլիս ամսիներին արձանագրվել է 1,085 սպանության դեպք, 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 824, իսկ 2023 թվականին՝ 665 դեպք։

ArmLur.am-ը տեղեկանում է, որ 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին գրանցված հանցագործությունների քանակով առաջին տեղում մայրաքաղաք Երևանն է 12.328 դեպքով, 2-րդ հորիզոնականում Արարատի մարզն է 1.920 դեպքով, 3-րդ տեղումԿոտայքի մարզն է 1.877 դեպքով, 4-րդ տեղում Արմավիրի մարզն է 1.664 դեպքով, 5-րևդ հորիզոնականում Շիրակի մարզն է 1.448 դեպքով։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test