Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դատախազությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի հայտարարությունները hraparak.am hraparak.am

time
Դատախազությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի հայտարարությունները

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը։ Այս մասին հայտնել են դատախազությունից։

Նշենք, որ ՔՊ ավագանու խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Հ1-ի եթերում հորդորել էր իրավապահներին՝ Ղուկասյանի խոսքերում հնչածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ընդունել։

Նախօրեին Ղուկասյանը սսուլիս էր հրավիրել, որտեղ խոսելով ընտրական գործընթացների մասին, նշել էր․

«Լրագրողներդ բոլորդ տեսել եք, որ «Գծի հետև»-ում և այլ վայրերում խանութներ կան, որտեղ մեկ մարդու 60 հազար դրամ եք տվել։ Ամբողջ քաղաքում խոսում են ձեր ընտրակաշառք բաժանելու մասին։ Ամբողջ Հանրապետությունից ՔՊ-ականներին բերել, լցրել էիք այստեղ, ավտոբուսներով մարդ էիք բերում։ Ցուցակները կան, մի տան վրա 57 հոգի մարդ եք գրանցել։ Ո՞վ է դա անողը»։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ասուլիսը հրավիրել էր՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք արվել էին ԱԺ ամբիոնից` սպառնալիքներ հնչեցնելով իր հասցեին։ Վարչապետը, մասնավորապես, նշել էր, որ ժամանակն է Գյումրու ընդդիմադիր քաղաքապետին դուրս շպրտել քաղաքապետարանից։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test