Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նիկոլն` անկախության մարտի՞կ hraparak.am hraparak.am

time
Նիկոլն` անկախության մարտի՞կ

Բոլոր ուղղություններով խայտառակված Փաշինյանը փորձում է 2026թ. ընտրություններից առաջ ռեաբիլիտացվել Հայաստանի անկախության մասին խոսույթով: Նա իր քաղաքական հակառակորդներին սկսել է մեղադրել Հայաստանի անկախության դեմ գործելու մեջ: Չորով ասած՝ անկախության մարմնավորումն ինքն է, իսկ մյուսները, իբր, ամեն ինչ անում են, որ Հայաստանը դադարի անկախ պետություն լինելուց: Այլ խոսքով՝ մեզ նոր ցիրկ է սպասվում:

Անկախությունն առաջին հերթին անվտանգություն ու ապահովություն է, ազատություն եւ արդարություն: Թե այս կոմպոնենտներից քանիսն են առկա Փաշինյանի եւ նրա կառավարության «անկախության» ծրագրում, դատեք ինքներդ: Փաշինյանի համար Հայաստանի անկախությունն արժեք է ճիշտ այնքանով, որքանով Հայաստանի անվտանգությունն ու ապահովությունը, Փաշինյանի օրոք մենք անկախ ենք ճիշտ այնքան, որքան ազատ ենք ու շրջապատված արդարությամբ: Եվ, ուրեմն, ասվածից պետք է եզրակացնել՝ 0 անվտանգության, 0 ապահովության, 0 ազատության եւ 0 արդարության պայմաններում մենք ոչ միայն անկախություն չունենք, այլեւ իրավունք՝ արժանապատիվ հասարակություն կոչվելու:

Փաշինյանի պատկերացրած «անկախությունը» խիստ ինդիվիդուալ է: Եթե ես սազն առած առավոտից երեկո սկսեմ Էրդողանի ու Ալիեւի գովքն անել, կհամարվեմ անկախության երգիչ: Բայց Աստված չանի՝ մի դրական խոսք ասեմ Պուտինի մասին եւ անմիջապես կդառնամ «հակաանկախական»: Եթե ասեմ, որ Կիրանցը պետք է ամբողջությամբ տանք, որ ավելի ապահով ապրենք, կդառնամ Նիկոլի աչքի լույսը, մինչդեռ «Զանգեզուրի միջանցքի» մասին մի թթու խոսք, եւ իսկույն կդառնամ Հայաստանի անկախության թշնամի: Սա ի՞նչ քաղաքական անգրագիտություն է Նիկոլի կողմից, չեմ հասկանում: Ու ճիշտ նրա նման է մտածում մի ողջ քաղաքական թիմ, որ կոչվում է, ոչ ավել, ոչ պակաս, 2026թ. ընտրություններին պատրաստվող քաղաքացիական պոռնոգրաֆիա: 7 տարի ոչինչ չեն արել, քանդել ու ավերել են ամեն ինչ, անկախությունն էլ հետը, բայց, ահա, գալիս են, որ անկախության լոզունգներով խաբեն ժողովրդին ու վերարտադրվեն:

Նիկոլ Փաշինյանին եւ նրա ներկայացրած քաղպոռնոգրաֆիային եւս մեկ անգամ քվե տալ՝ նշանակում է եւս մեկ անգամ եւ գուցե արդեն անվերադարձ թաղել Հայաստանի անկախությունը: Փաշինյանը հենց այդ նպատակով է աջակցություն մուրում Թուրքիայից, Ադրբեջանից եւ սրանց հովանավորներից: Բաց տեքստով էլ հայտարարեց, որ կփոխի ՀՀ Սահմանադրությունը՝ մի կողմ նետելով Անկախության հռչակագիրը… Արարատը կհանի զինանշանից, կփոխի օրհներգը՝ այն հարմարեցնելով «խաղաղության» աղավնու գեղգեղանքին: Դուք ասում եք 300 հազար, ինքը 600 հազար ադրբեջանցի կբերի Հայաստան: Տեսնո՞ւմ եք՝ ինչ հեռանկարներ է բացում Փաշինյանը մի երկրի առաջ, որի հետ նույնիսկ խաղաղության պայմանագիր չունի: Պարզ չէ՞, միթե, որ անկախությունն այդ մարդու համար ոչ միայն կարմիր գիծ, այլեւ գիծ չէ ընդհանրապես:

Ես դեռ չեմ խոսում Հայաստանի տնտեսական անկախության մասին, որ 0-ից էլ ցածր է: Էս Քըլըչից քշվածները, ինչ է թե տեսախցիկների առաջ հայտնվեն, պատրաստակամություն են հայտնում հենց այսօր բացել հայ-թուրքական սահմանը: Իսկ հետո՞… Իսկ հետո՝ թեկուզ ջրհեղեղ: «Զանգեզուրի միջանցքը» որ կա, դեռ ընդամենը ծիծեռնակն է: Թուրքերն այնքան անխոչընդոտ միջանցքներ բացեն ձեր միջով, որ չհասցնեք անգամ հաշվել: Էրդողանը, ինչ է, «Զանգեզուրի միջանցքով» պիտի հասնի Քելբաջար ու Կիրովաբա՞դ: «Լոռու միջանցք», «Արարատի միջանցք», «Վարդենիսի միջանցք»… Ինչն է շա՞տ Հայաստանում՝ միջանցքի տարբերակները: Գյուղնախարարությունը փակել եք՝ գյուղատնտեսությունն էլ պիտի փակեք… Էս գյուղե՞րն ինչ թիթիզություն են թուրքական անխոչընդոտ միջանցքների վրա: Ձեր ժողովրդին հանեք «անկախ» Հայաստանից, որ ընբոստացող չլինի, ճնշեք, աղքատացրեք, ստիպեք արտագաղթել, դարձրեք անհայրենիք, անհիշողություն զանգված, որ Էրդողանի աչքը հայի ստվեր անգամ չտեսնի այդ միջանցքների վրա: Փաշինյանը պատրաստ է սա անել, միայն թե 2026-ին վերարտադրվի: Նրան կբավարարի նաեւ Հայաստանի այն հատվածը, որտեղից Արարատը չի երեւում: Դա Տավուշի մի մասն է (մյուս մասն արդեն տվել է), Լոռին ու էլի մի քանի մանր-մունր վիճելի հողակտորներ հայ-վրացական սահմանին: Միայն թե ինքը միառժամանակ շարունակի կոչվել «անկախ» Հայաստանի Հանրապետության վարչապետ:

ՀԳ. Ոչ մի քոռ քվե ՔՊ-ին. սա է իրական անկախության ճանապարհը: Մենք դեռ կործանված հայկական պետություն ունենք, որ պետք է հետ բերենք՝ սրանց մերժելով ու գրողի ծոցն ուղարկելով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test