Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Զոհրաբյան․ Աջապահյանի առաջին կալանքի հետ կապված արդեն դիմելու ենք միջազգային ատյան panarmenian.net panarmenian.net

time
Զոհրաբյան․ Աջապահյանի առաջին կալանքի հետ կապված արդեն դիմելու ենք միջազգային ատյան

PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը սրբազանի դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է, որ իրենց համար կանխատեսելի էր ինչպես պատժաչափը, այնպես էլ պատժատեսակը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։

Զոհրաբյանը հայտարարել է, որ արդեն ստացել են վճռաբեկ դատարանի որոշումը, որով իրենց բողոքը՝ առաջին կալանքի հետ կապված, վարույթ ընդունելը մերժվել է, ուստի այս հարցով արդեն դիմելու են միջազգային ատյան։

Իսկ հոկտեմբերի 3–ին հրապարակված դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ ատյանում։

Զոհրաբյանը նաև ասել է, որ դատավորն այնքան էր շտապում, որ հոդվածի սխալ համար է հրապարակել՝ ՀՀ ՔՕ 442 հոդվածի 2–րդ մասով, որով պատիժ է նախատեսվում «ձեռնարկատիրական գործունեությանը պաշտոնյայի ապօրինի մասնակցության համար», այնինչ՝ արքեպիսկոպոսը մեղադրվում էր 422 հոդվածով, այն է՝ «Իշխանությունը զավթելու հրապարակյին կոչեր»։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test