Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անաստվածներն ու անhայրենիքներն իրենց սատանեական խրախճանքի մեջ են՝ ինքնահաստատվելով աստվածասեր եւ հայրենատեր մարդկանց ճակատագրերի հաշվին։
Միքայել սրբազանի եւ մյուս քաղբանտարկյալների մասին այսօր առավոտյան, մինչեւ դատավճիռը խոսել էի միջազգային հավաքի ընթացքում՝ նաեւ սեփական օրինակի վրա բացատրելով, թե ինչպես է պոպուլիստ Նիկոլը վերածվել նոր սերնդի բռնապետի։
Հոգու խորքում բոլորը ամեն ինչ շատ լավ հասկանում են։
ԵՄ անդամության փուչիկը եւ Թրամփ-ուղին ծխածածկույթ են դարձել երկրի ներսում ռեպրեսիաների նոր ալիքի համար, յուրահատուկ ինդուլգենցիա։
Սրբազանի եւ մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախեւառաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը։
Չէ՞ որ հենց իր զավակների գլխին է ճոճվում յաթաղանի վերածված երկաթե մուրճը։
Ազատությո՛ւն Միքայել սրբազանին»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test