Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մերձավոր Արևելքում նոր պատերազմի սպառնալիքն ավելի առարկայական է, քան Թրամփի «համապարփակ խաղաղության» խոստումը 1in.am 1in.am

time
Մերձավոր Արևելքում նոր պատերազմի սպառնալիքն ավելի առարկայական է, քան Թրամփի «համապարփակ խաղաղության» խոստումը

«Եվրամիությունն, այո, ինքնուրույն բեւեռ է, բայց արդեն՝ խամրող»,- հոկտեմբերի 2-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահը Պուտինը, երբ գրեթե նույն ժամերին Կոպենհագենում ընթանում էր Եվրոպայի ժողովրդավարական ընկերակցության խորհրդաժողովը:

Նույն օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել One America News Network հեռուստաընկերությանը և հավաստիացրել, որ Գազայում պատերազմի ավարտից հետո ձեռնամուխ կլինի ռուս-ուկրաինական կարգավորմանը: Թրամփն ասել է, որ նպատակը «համապարփակ խաղաղության հաստատումն է»:

Իսրայելական վերնախավը և փորձագիտական հանրությունը Միացյալ Նահանգների նախագահի լավատեսությունը չեն կիսում: Երուսաղեմում գերիշխում է մոտեցումը, որ քանի դեռ իրանական սպառնալիքն առկա է, և Թեհրանը «պրոքսի ուժերի միջոցով շարունակում է առաջ մղել հրեական պետության ոչնչացման ծրագիր, խաղաղություն չի կարող հաստատվել»:

Տպավորություն կա, որ Գազայի և Պաղեստինի պետականության հարցում Թրամփը «որոշակի զիջումներ է արել արաբա-իսլամական աշխարհին, որպեսզի կանխի Իրանի հետ նրանց դաշնակցությունը»:

Վերջին մի քանի օրերին ադրբեջանական մամուլում ռուս-իրանական ռազմավարական համագործակցության ակնհայտ հակաքարոզչություն է տարվում: Ադրբեջանցի փորձագետների գնահատմամբ՝ պաշտոնական Բաքուն «պետք է խուսափի միջազգային մեկուսացման ենթարկված երկու երկրի՝ Ռուսաստանի և Իրանի, միջև կապող օղակ լինելուց»:

Միամտություն կլիներ ասել, որ ԱՄՆ նախագահը չի գնահատում համապարփակ խաղաղություն հաստատելու շանսերը, որ, եթե առարկայորեն դատենք, թե իսրայելա-պաղեստինյան, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի, թե հատկապես ռուս-ուկրաինական կարգավորման առումով չափազանց նվազ են:

Իսրայելի «զսպման» գինը կարող լինել միայն Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի ապամոնտաժումը: Թեհրանը վճառականապես մերժում է «կապիտուլյացիան» և սպառնում «խորտակիչ պատասխան հարվածներով», եթե Իսրայելը և Միացյալ Նահանգները դիմեն ուժի: Տարածաշրջանում, այսպիսով, նոր պատերազմի սպառնալիքն ավելի առարկայական է, քան՝ «համապարփակ խաղաղության» խոստումը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test