Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱԲ-ն խոչընդո՞տ, թե՞ խթան է իրավունքի ոլորտի համար. Իրավունքի գիշեր՝ ՀՖՀՀ-ում mediamax.am mediamax.am

time
ԱԲ-ն խոչընդո՞տ, թե՞ խթան է իրավունքի ոլորտի համար. Իրավունքի գիշեր՝ ՀՖՀՀ-ում

Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի է ունեցել «Իրավունքի գիշեր» միջոցառման 5-րդ թողարկումը։ Այս նախաձեռնությունը հիմնվել է Ֆրանսիայում՝ 2017 թ-ին։ ՀՖՀՀ-ն Ֆրանսիայից դուրս առաջին վայրն է, որը միացել է միջոցառմանը։ Իրավունքի գիշեր նախաձեռնության նպատակն է առավել ճանաչելի դարձնել իրավունքը, դրա սկզբունքներն ու մասնագիտությունները: 5-րդ թողարկման ընթացքում քննարկվել է արհեստական բանականության ազդեցությունը իրավական ոլորտի վրա։ Մինչեւ ուշ գիշեր ՀՖՀՀ-ում տեղի են ունեցել բանավեճեր, եղել է նաեւ մրցութային դեբաթոն։

Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանը՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագները։ «Ելույթում, որն ինձ համար գեներացրել էր ChatGPT-ին, պակասում էին զգացմունքները»Սալվա Նակուզի, ՀՖՀՀ ռեկտոր Այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի ունեցող Իրավունքի գիշեր միջոցառման 5-րդ թողարկման համար ընտրել ենք շատ արդիական թեմա՝ Արհեստական բանականության ազդեցությունն իրավունքի դաշտի վրա։ Այսօր իրավունքը կրկնակի առաքելություն ունի, նախ՝ պաշտպանել մարդու հիմնարար ազատությունները, միեւնույն ժամանակ՝աջակցել նորարարությանը եւ ուղղորդել այն։ Պետք է մեզ հարց տանք՝ ինչպե՞ս կառավարել արհեստական բանականությունն իրավունքի շրջանակում, ինչպե՞ս կանխարգելել կույր ավտոմատացման վտանգները։ Մի գաղտնիք բացեմ, այսօր ելույթիս համար տեքստ էի պատրաստել արհեստական բանականության՝ ChatGPT-ի միջոցով, որը, սակայն, չկարողացա ներկայացնել ձեզ։ Դեռ չեմ հարմարվում այս իրականությանը (ժպտում է – հեղ.)։ Չնայած՝ տեքստը բավականին լավ էր կառուցված, ամեն դեպքում այն ստեղծվել էր ոչ թե մարդու, այլ՝ ալգորիթմի կողմից. դրանում պակասում էին զգացմունքները։ Պատրաստ լինել փոփոխություններին, որ բերում է արհեստական բանականությունըՔսավիե Ռիշար, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Իրավունքի գիշերը ֆրանսիական «ստեղծագործություն» է, եւ այսօր Ֆրանսիայի հարյուրավոր վայրերում տեղի է ունենում այս միջոցառումը։ Իրավաբանները, տարբեր ասոցիացիաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ուսանողները հավաքվում են քննարկելու իրավունքի ինստիտուտները, առկա մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ճանապարհները։Հատկանշական է, որ Ֆրանսիայից դուրս միակ վայրը, որտեղ անցկացվում է Իրավունքի գիշեր, Հայաստանում ֆրանսիական համալսարանն է։ Սա եւս մեկ անգամ վկայում է այս համալսարանի դինամիկ մոտեցման եւ որակյալ կրթություն ապահովելու պատրաստակամության մասին։ Այս տարվա համար ընտրվել է գերազանց թեմա, քանի որ արհեստական բանականությունն արդեն իսկ ցնցումների է ենթարկում ստեղծված եւ հաստատված իրավական կարգը։ Որպես իրավաբանական կրթություն ստացող ուսանողներ՝ դուք առճակատվելու եք այս ցնցումներին։ Մասնագիտությունները, որոնք ստանում եք հիմա, ամեն օր մեծ փոփոխությունների են ենթարկվում ու կարեւոր է առավելագույնս պատրաստ լինել դրանց։ Արհեստական բանականությունը խոչընդո՞տ, թե՞ խթան է իրավունքի ոլորտի համարԿարին Յովսէփեան, ՀՖՀՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանՍա իրավունքն առավել հասանելի դարձնելու, իրավունքը տոնելու միջոցառում է, որի հիմքը դրվել է Ֆրանսիայում։ Այսօր Իրավունքի գիշերը ՀՖՀՀ-ում անցկացվում է արդեն 5-րդ անգամ եւ ունենալու ենք ինչպես կլոր սեղան քննարկում, այնպես էլ՝ իրավական դեբաթոն արհեստական բանականություն-իրավաբանություն թեմայով։ Բոլորիս ցանկանում եմ արդյունավետ քննարկում, որի հիմքում հարցն է՝ արհեստական բանականությունը խոչընդո՞տ, թե՞ խթան է իրավունքի ոլորտի համար։ Սիմոն Սիմոնյան, ՀՖՀՀ հետազոտող-դասախոս Արհեստական բանականության շուրջ իրավական խնդիրները, առաջացած մարտահրավերներն ու հնարավորություններն ուսումնասիրում ենք արդեն մի քանի տարի։ 2021թ.-ից Հայաստանում ֆրանսիական համալսարանում դասավանդվում է թվային կամ նորագույն տեխնոլոգիաների իրավունք առարկան, որի շրջանակում փորձում ենք համապարփակ գիտելիք փոխանցել արհեստական բանականության եւ դրա իրավական կողմերի վերաբերյալ։ Բացի այդ, 2024թ.-ից ունենք նոր առարկա՝ արհեստական բանականություն եւ մասնագիտություններ։ Այն դասավանդվում է ոչ միայն իրավաբաններին, այլեւ՝ կառավարման, ֆինանսների, մարքեթինգի ուսանողներին եւ ներկայացնում խնդիրներն ու մարտահրավերները, որոնք առկա են այս ոլորտներում։ 2021թ.-ին Իրավունքի գիշեր միջոցառման ընթացքում նույնպես քննարկում էինք արհեստական բանականության ազդեցությունը եւ այսօր արձանագրեցի՝ ԱԲ-ի այն մոդելներն ու գործառույթները, որ կային այդ ժամանակ արդեն անցյալ են։ Այսօր կա ChatGPT, կան ծրագրեր, որոնք կազմում են դիմումներ եւ բողոքներ, տրամադրում իրավախորհրդատվություն եւ առհասարակ չկա իրավունքի ճյուղ, որում արհեստական բանականությունը չի ստեղծում հնարավորություններ կամ չի առաջացնում ռիսկեր։ Այսօր կքննարկենք այս ուղղություններից մի քանիսը, առաջին հերթին՝ ինչ դերակատարում եւ ազդեցություն ունի ԱԲ-ն հեղինակային իրավունքի բնագավառում։ «Հեղինակային իրավունքը պաշտպանո՞ւմ է արհեստական բանականությամբ գեներացված արդյունքը, թե՞ այն անպայման պետք է ստեղծված լինի մարդու կողմից»Հռիփսիմե Պապիկյան, Կոնցեռն Էներգոմաշ ՓԲԸ-ի Իրավաբանական վարչության ղեկավարՍա կարեւոր հարց է, որի պատասխանը դեռ չեն տվել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։ Մեր «Հեղինակայաին իրավունքների մասին» օրենքն ընդունվել է տարիներ առաջ եւ վերջին անգամ փոփոխվել 2013թ.-ին, երբ արհեստական բանականություն դեռեւս չկար։ Արհեստական բանականության կողմից ստեղծված արդյունքի եւ հեղինակային իրավունքի «հարաբերություններում» կան որոշակի խութեր։ Հեղինակային իրավունքի վերաբերյալ օրենսդրության մեջ երկրների մեծ մասի դեպքում նշված է, որ այս իրավունքը պաշտպանում է մարդու կողմից ստեղծվածը։ՀՀ այս օրենքում եւս նշված է՝ «հեղինակ է ֆիզիկական անձը, որը...»։ Արհեստական բանականությունը ֆիզիկական անձ չէ եւ եթե գնանք օրենքի տառացի մեկնաբանությամբ, ստացվում է՝ ԱԲ միջոցով ստեղծված օբյեկտները չեն կարող պաշտպանվել այս իրավունքով։ Միեւնույն ժամանակ, միջազգային օրենսդրության դեպքում այստեղ կան բազմաթիվ հիմնարար բաղադրիչներ։ Օրինակ՝ ԱՄՆ Մտավոր սեփականության գրասենյակն արդեն սահմանել է կանոններ՝ ինչպես գործել այս դեպքերում։ Գրասենյակն ամեն անգամ ուսումնասիրում է՝ որքանով է մարդը ներգրավվել ստեղծագործական գործընթացում՝ թեկուզ ԱԲ կիրառմամբ։ Այսօր կան համակցված ստեղծագործություններ, օրինակ՝ ֆիլմեր, որոնցում որոշ հատվածներ ստեղծվում են արհեստական բանականության կողմից, բայց անկախ դրանից՝ ֆիլմը շարունակում է լինել հեղինակային իրավունքի օբյեկտ։ Մերի Ասլանյան, Ամերիաբանկ ՓԲԸ-ի կորպորատիվ իրավաբանական ծառայությունների ղեկավար, ՀՖՀՀ դասախոսԱյստեղ պետք է հաշվի առնել նաեւ, որ ի վերջո, եթե յուրաքանչյուրս նույն առաջադրանքը տանք արհեստական բանականությանը, կստանանք տարբեր արդյունք՝ կախված մեր երեւակայությունից, ձեւակերպումների ճշգրտությունից եւ ակնկալիքներից։ Հաճախ մտածում եմ, որ արհեստական բանականության հետ աշխատող, պահանջն առաջադրող անձը մեծ դեր ունի ստեղծագործ արդյունքի գեներացման մեջ։ Այս դեպքում մարդու դերը, թեկուզ ԱԲ օգնությամբ գեներացված ստեղծագործություններում, որոշիչ է։ ChatGPT-ի 17 ներողությունն ու արհեստական բանականությունը՝ մարդու դաշնակից Արսեն Նիկողոսյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ՀՖՀՀ դասախոս Վերջին օրերին պատրաստվում էի մի քննարկման եւ զեկույցիս համար որոշեցի օգտագործել արհեստական բանականության գործիքակազմը։ Արդյունքում շատ զայրացել էի (ժպտում է – հեղ.)։ Միանգամից կապվեցի օգնականիս հետ եւ զգուշացրեցի՝ եթե հանկարծ իր աշխատանքում ChatGPT օգտագործի, անպայման վերստուգի ստացված պատասխանները։ Իմ եւ արհեստական բանականության այդ «համագործակցության» ընթացքում ChatGPT-ին 17 անգամ ներողություն խնդրեց ինձնից։ Ամեն անգամ, երբ «բռնացնում էի» նրա սխալը, պատասխանում էր՝ «ճիշտ է, ես ներողություն եմ խնդրում, սխալվեցի»։ Գործիքն ինձ տրամադրում էր հորինված հղումներ, օգտագործում վճիռներ, որոնք երբեւէ չեն կայացվել, որոշումներ, որոնք գոյություն չունեն։ Միեւնույն ժամանակ, նրա որոշ մտքեր ինձ դուր եկան եւ ես ներառեցի դրանք զեկույցումս։ Եթե ամփոփեմ՝ արհեստական բանականությունը կարելի է օգտագործել որպես դաշնակից, ոչ որպես թշնամի։ Ի վերջո, ինչպես արդեն նշվեց, մարդն է արհեստական բանականությանը տալիս հարցեր եւ ստանում պատասխաններ, մարդն է, որ սահմանում է տրվող պատասխանների շրջանակը։ Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test