Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը։
Նրան դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ Միքայել սրբազանի խափանման միջոց կալանքը թողնվեց անփոփոխ։
Միքայել սրբազանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար ։ Այսօր դատարանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը լրիվ ուրիշ բանի մասին է՝ «Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»։
Դահլիճում հավաքվածները բացականչեցին․ «Ամո՜թ, ամո՜թ»։
Հեռացող Սրբազանի հետևից էլ բացականչեցին․ «Սրբազա՜ն, Սրբազա՜ն», ինչին ի պատասխան՝ Միքայել Սրբազանը շուռ եկավ և ձեռքերը բարձր պահած՝ հանգստացրեց նրանց. «Կտեսնվենք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test