Այս պահին Կառավարության նիստերի դահլիճում դատավորների ընդհանուր ժողով է տեղի ունենում։ Ընդհանուր ժողովը հրավիրել է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:
Այս պահի դրությամբ օրակարգում մեկ հարց է՝ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։ Դատավորներից հետաքրքրվեցինք՝ «փաստորեն դատավորներն են Հայաստանում քրեածին իրավիճակի պատասխանատուները, քանի որ ոստիկանությունը ձեռբակալում է հանցագործներին, քննիչները միջնորդում են, որ կալանք տաք, բայց դուք բաց եք թողնում հանցագործներին»։ Հարցինք՝ «Ինչու՞ եք խթանում մարդասպանությունները։ Մենք չենք ասում, թե քննչական կոմիտեի ղեկավարն է այս մեղադրանքը ներկայացրել հրապարակավ»։
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա հետ կապված, դատավոր Սարգիս Արմենակյանը պարգևատրվել էր երախտագիտության մեդալով։ Դատավորների ժողովին Սարգիս Արմենակյանին հարց ուղղեցինք՝ «Ի՞նչ եք արել, որ արժանացել եք երախտագիտության մեդալի»։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test