Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Միքայել Սրբազանի վճիռն ի սկզբանե՝ դատավարության սկսման առաջին պահից դրված է դատավորի սեղանին»․ Արմեն Ներսիսյան aravot.am aravot.am

time
«Միքայել Սրբազանի վճիռն ի սկզբանե՝ դատավարության սկսման առաջին պահից դրված է դատավորի սեղանին»․ Արմեն Ներսիսյան

Քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը կհրապարակի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը։ Հանրային մեղադրողը պահանջում է նրան ազատազրկել 2,6 տարի ժամկետով։

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արմեն Ներսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ՝ դատավորի սեղանին ի սկզբանե՝ դատավարության սկսման հենց առաջին պահից դրված է Սրբազանի դատավճիռը։

«Մեղադրական եզրակացությունը հրապարակելու ժամանակ, երբ դատավորը հևալով, մի կերպ կարդում էր՝ երևի թե սեփական էությանը դեմ գնալով, արդեն իսկ հասկանալի էր, որ վճիռը դրված է սեղանին, գուցե փոխվի՝ կախված հնչող զանգից ու տրամադրություններից»,-ասում է Արմեն Ներսիսյանը:

Նա մեղադրանքի առաջադրումից մինչև դատավարության ավարտը համարում է ծաղրանք է արդարադատության նկատմամբ։

«Այնպես չէ, որ արդարադատությունը Հայաստանում միշտ փայլել է, բայց սա արդարադատության գերեզմանի վերջին ակորդն է, ամբողջությամբ թաղվեց արդարադատությունը։

Միքայել Սրբազանի դեմ այս գործընթացը ճշմարտության դեմ է։

Վախենում են ճշմարտությունից, իրենց վախն ազգային արժեքներից է, և Սրբազանին լռեցնելու փորձերն այդ տրամաբանության մեջ են։

Իրենք վախեր շատ ունեն, վախերը միայն պայմանավորված չեն ընտրություններով, իրենց ընդհանուր գոյությամբ է պայմանավորված։

Սա այդ վախերի դրսևորումներից մեկն է, չնայած Սրբազանը հայտարարեց՝ կալանավայրում շատ ավելի ազատ է, քան շատերը ազատ կյանքում։

Իրենց նպատակը ճշմարտությունը լռեցնելն ու ստի կայսրություն կառուցելն է», -ասում է մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test