Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Եթե սա Փաշինյանն անի, կհամարեմ, որ նա, այո՛, բոլոր կենտրոնների շահերը ներդաշնակեցրել է․ հիմա նրա ցանկացած պնդում գրոշի արժեք չունի» 168.am 168.am

time
«Եթե սա Փաշինյանն անի, կհամարեմ, որ նա, այո՛, բոլոր կենտրոնների շահերը ներդաշնակեցրել է․ հիմա նրա ցանկացած պնդում գրոշի արժեք չունի»

«Անունը կարևոր չէ, ուզո՞ւմ եք՝ կոչեք TRIPP, ճանապարհ, կամ նույնիսկ՝ «Զանգեզուրի միջանցք»․ այստեղ խնդիրը շատ պարզ հարցի մեջ է՝ Հայաստանը վերահսկելո՞ւ է, մաքսային ու անձնագրային վերահսկողություն ունենալո՞ւ է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ, թե՞ ոչ»,- 168am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը միջազգային հարթակներ դուրս եկած տերմինների պարզաբանման՝ իշխանությունների ջանքերին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում արձագանքելով եվրոպացի պատգամավորի հարցադրման ձևակերպմանը՝ ասել էր․ ««Զանգեզուրի միջանցք» չկա, չի եղել և չի լինի Հայաստան-Ադրբեջան որևէ փաստաթղթում»։

Նա նաև նախորդ շաբաթ ՄԱԿ ամբիոնից էր դիմել Իլհամ Ալիևին՝ կոչ անելով պարզաբանել՝ ի՞նչ նկատի ունի՝ օգտագործելով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, պնդելով, թե հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է՝ որպես տարածքային պահանջ Հայաստանից, և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ԱԺ-ում ներկայացրել էր Ալիևի պարզաբանումը, թե՝ «Հորադիզ-Զանգելանը» երկար է, ասում են՝ «Զանգեզուրի միջանցք»։

Սուրեն Սուրենյանցը շեշտեց՝ վտանգը թաքնված է հենց այն հարցում, թե ով է վերահսկելու ճանապարհը, և ինչ կարգավիճակով է այն գործելու։

Դիտարկմանը, որ Փաշինյանն ու թիմը պնդում են, որ այն մեր ինքնիշխանության ու իրավազորության շրջանակներում է գործելու, քաղաքագետը հակադարձեց․

«Հստակ որևէ պատասխան չեն տվել։ Ընդհակառակը, երբ հարց է հնչում, նա, ի պատասխան, սկսում է երկար-բարակ արդարանալ կամ մուննաթ գալ, թե՝ հիմա հերթով բոլոր վերահսկողությունների մասին ինձ հարցնելո՞ւ եք։ Հիշո՞ւմ եք՝ ասում էր՝ սանիտարական վերահսկողության մասին կհարցնեք, եթե այս հարցին պատասխանեմ, չգիտեմ՝ ինչ վերահսկողության։

Եթե Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունն ամբողջովին պահպանվելու են, ինչո՞ւ է Փաշինյանի ներկայությամբ Թրամփը խոսել 99 տարով վարձակալության մասին, Ալիևն ինչո՞ւ է շարունակում վստահեցնել, թե՝ «հայի երես չեն տեսնելու մեր բեռներն ու քաղաքացիները»»։

Սուրեն Սուրենյանցը նաև հավելեց՝ եթե TRIPP-ն իսկապես չի վտանգում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, ապա Հայաստանը թող կոնսորցիում ստեղծի իր իրավազորության ներքո, որտեղ հաշվի կառնեն նաև ԲՐԻԿՍ-ի անդամ-երկրների, այսինքն՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի շահերը, և, իսկապես, Սյունիքը կդառնա տրանսպորտային հանգույց կամ ՀԱՊԿ։

«Եթե սա Փաշինյանն անի, ես կհամարեմ, որ նա, այո՛, աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների շահերը ներդաշնակեցրել է․ հիմա նրա ցանկացած պնդում գրոշի արժեք չունի, ուրեմն, TRIPP-ի շահագործման պարամետրերի մասին մեզ խաբում է»,- նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե՝ ի վիճակի՞ է այսօր նա անել սա, և եթե ոչ, ապա այլընտրա՞նքը որն է այսօր, Սուրենյանցն ասաց.

«Ես կարծում եմ՝ անձամբ ինքն ի վիճակի չէ, բայց որևէ այլ իշխանություն դեռևս ի վիճակի է, բայց եթե մի փուլ էլ անցնի, անշրջելիության կետն այս հարցում էլ կանցնենք։ Բայց դեռևս կարծում եմ՝ եթե Հայաստանում որակական փոփոխություններ տեղի ունենան, որևէ նոր բանակցող, TRIPP+ RICS բանաձևով, լուծման կարող է հասնել»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test