ArmLur.am-ի նկարահանող խումը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 8 օր անց դեպքի վայրում է։
ArmLur.am-ը այցելել է Մերձավանում գտնվող և սպանության հետ առնչվող անձանց տներ, իսկ տների դռները կողպված են։ Մեզ հետ զրույցում մերձավանցիները փոխանցեցին, որ Նարեկ Օհանյանի, Գևորգ Հարությունյանի և Մհեր Ախտոյանի ընտանիքների անդամներին գյուղից հեռացրել են, տներն այս պահին դատարկ են։
Բնակիչները նշեցին, որ վենդետայի վտանգից ելնելով նրանց գտնվելու վայրի մասին ոչ ոք տեղեկություն չունի։ Հիմա էլ Մերձավանում ոստիկանական զորքեր են, 24 ժամյա հսկողություն են իրականացնում նրանց տների մոտ։
Ովքե՞ր են Վալոդյա Գրիգորյանի սպանության մասնակիցները․
Նարեկ Օհանյանը Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Մերձավանի արյունոտ սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը մանրամասն ցուցմունք է տվել, հերքել իր մասնակցությունը և չի ընդունել մեղադրանքը։
Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն էլ հայտնել էր, որ ունեն ցուցմունքներ, որ դեպքից մեկ ժամ առաջ Նարեկ Օհանյանը իրեն պատկանող շինության տարածքում կրակ է արել, տարան, որտեղ հայտնաբերվել են այդ հագուստները, այրել է Նարեկ Օհանյանը։
Նշենք, որ Նարեկ Օհանյանն այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Գ. Օհանյանը ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, սպանվել էր հենց իր ծննդյան օրը:
Համայնքի ղեկավարին սպանած 20-ամյա Գևորգ Հարությունյանը մինչ Գրիգորյանին սպանելը 1 ամիս անընդմեջ հետևել է Վալոդյա Գրիգորյանին, իմացել՝ որ ժամին է տուն մտնում, դուրս գալիս։ Նա նաև դեպքից մեկ ամիս առաջ դաշտամիջյան հատվածում գնացել, կրակոցներ է արձակել, պարապել է։ Հարությունյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ։ Ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է, ինքը մտերիմ է եղել Գրիգոր եւ Նարեկ Օհանյանների հետ, իր կարծիքով, իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից եւ այդ ամենի մեջ մեղադրել է Վալոդյա Գրիգորյանին։
Վալոդյա Գրիգորյանը համայնքապետ էր ընտրվել այս տարվա մարտին՝ գլխավորելով Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում «Միասնություն» դաշինքը («Ապրելու երկիր» եւ «Հաղթանակ» կուսակցություններից կազմված)։ Նա ստացել էր 6 հազար 508 ձայն՝ ընտրողների 57%-ը։ Նրա մրցակիցներից մեկը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանն էր, որի ազգականն էլ սպանվել է փետրվարի կրակոցների ժամանակ։ ArmLur.am-ի հետ զրույցում Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը նշել էր, որ կան պատվիրատուներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վալոդյա Գրիգորյանի ընկերն է։
Ք․ Մանուկյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test