Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայտնի է՝ ինչպես են պաշտոնազրկելու Գյումրու քաղաքապետին․ նրա դեմ քննչականում սկսվել է նոր իրավական գործընթաց aravot.am aravot.am

time
Հայտնի է՝ ինչպես են պաշտոնազրկելու Գյումրու քաղաքապետին․ նրա դեմ քննչականում սկսվել է նոր իրավական գործընթաց

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցրած մեղադրանքներին համընթաց՝ իրավական գործընթաց է սկսվել նրա դեմ։

Aravot.am-ի բացառիկ տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունը լրատվական մի քանի կայքերից առանձնացրել է Վարդան Ղուկասյանի հարցազրույցները Ռուսաստանի Դաշնության հետ միություն կազմելու մասին ու դրանք սեպտեմբերի 29-ին ուսումնասիրման ուղարկել ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր (ՔՈԳ) վարչություն։

ՔՈԳ վարչությունը ուսումնասիրել ու արձանագրել է հետևյալը․ «Auroranews.am լրատվական կայքում հրապարակված «Թուրքահպատակ շան տղա կասեմ նրան, ով ասի, թե սխալ եմ ասում, որ ՀՀ-ն պիտի ՌԴ-ի հետ միություն կազմի․ Ղուկասյան» վերտառությամբ հոդվածի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Կոլյայի Ղուկասյանը «24 NEWS» լրատվական ալիքին սեպտեմբերի 23-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ՀՀ-ն՝ իր օրենքներով, կառավարությունով, Ազգային ժողովով, իր նախագահով, ինքնորոշումը պաշտպանելով, ՌԴ-ի հետ պետ է միության կազմի լոկ նրա համար, որ տափաստանային ցեղի թուրքերի դեմ պաշտպանվեն։ Եվրոպան, ՌԴ-ն և Չինաստանն են միություն կազմում, ՀՀ-ն ի՞նչ է իրենց ներկայացնում,որ միություն չկազմի։ Իսկ եթե դրա համար ինչ-որ մեկն իրեն բան ասի, ինքը նրան կասի՝ թուրքահպատակ շան տղա։

Իսկ 16․09․2025 թվականին Tribune.am լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ Վարդան Ղուկասյանը նշել է, որ երկիրը տանում են թուրքացման, այլևս պետք է կողմնորոշվեն՝ կամ թուրքի կողմն են, կամ ռուսի հետ պետք է գնան։

Այդ կերպ Վարդան Ղուկասյանը, զանգվածային լրատվական միջոցներն օգտագործելով, կատարել է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչեր»։

ՔՈԳ-ը առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Վարդան Ղուկասյանին, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից»:

Այդ նույն օրը Վարդան Ղուկասյանը, մամուլի ասուլիս հրավիրելով, վերահաստատել էր իր կարծիքը՝ միություն կազմելու մասին ու շեշտադրել, որ դա իր կարծիքն է, որն արտահայտում է ժողովրդավարական երկրում՝ օգտվելով ազատ խոսքի իրավունքից։

Նա մասնավորապես ասել էր․ «Ժողովրդի ընտրյալին եթե Հայաստանի Հանրապետության վարչապետն է ասում դուրս շպրտվի, վեց անգամ քաղաքապետ, երկու անգամ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված մարդուն եթե ՀՀ վարչապետը թիվ մեկ ամբիոնից նմանատիպ խոսք է ասում, ես ուղղակի ուզում եմ ասել հայ ժողովրդին՝ տեսեք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ։

Ինչ մնում է էն հաստագլխին (ակնարկում է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին, որը հարց տվեց Նիկոլ Փաշինյանին՝ Վարդան Ղուկասյանի մասին), նրա մակարդակին չեմ ուզում իջնել և նրան պատասխանել, ուղղակի մի բան եմ ուզում ասել՝ սրանք, որ էսպես երկու օր է, չորս օր է, հինգ օր է՝ խառնվել են իրար, Վարդան Ղուկասյանը չի իջնում էդ ամբիոնից, սրանք բան ու գործ չունե՞ն։ Էս երկիրը լուրջ խնդիրների մեջ, ամբողջ պետությունը լուրջ պրոբլեմների մեջ կանգնած է՝ և՛ արտաքին և՛ ներքին, էս Վարդան Ղուկասյանը ի՞նչ վատ բան է ասել որ։

Էդ ո՞վ է անկախության, Հայաստանի պետականության հետ կապված՝ որևիցե մի բան ասել։ Երբ որ ես ասում եմ միություն, էդ միությունը պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ-ի պետականությունը, եթե ռուսը, Ռուսաստանը, եթե Ամերիկան կամ որևիցե մի երկիր աշխարհում Հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ոխերիմ թշնամին կդառնա։ Իմ տեսակը պատրաստ է ազգի համար կռվելու, պայքարելու։ Ես նորից կրկնում եմ իմ խոսքերը՝ Հայոց պետականությունը պահելու համար պետք է մտնենք որևիցե մի միության մեջ, ոչ էն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test