Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևի համար «միջանցքը» Վայոց ձորի ու Սյունիքի մարզերն են՝ ամբողջությամբ. ՀՀ-ում զբաղված են ինքնախաբեությամբ, վտանգավոր է». Գրիգորի Այվազյան 168.am 168.am

time
Ալիևի համար «միջանցքը» Վայոց ձորի ու Սյունիքի մարզերն են՝ ամբողջությամբ. ՀՀ-ում զբաղված են ինքնախաբեությամբ, վտանգավոր է». Գրիգորի Այվազյան

Լեհական «TVP World» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ասել է, որ ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, բայց հայկական կողմը չի կիսում այդ օրակարգը։

«Նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանի խոսքով՝ պարտադիր չէ, որպեսզի Արարատ Միրզոյանը նման հայտարարություն աներ, որ հայ հասարակությունը հասկանար Ադրբեջանի անթաքույց մտադրությունները։ Բավական է միայն հետևել Ադրբեջանի բռնապետի հռետորաբանությանը, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ է նշանակում իրավական որևէ նշանակություն չունեցող այն թուղթը, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում։

«Ալիևն ի՞նչ ստացավ այդ ստորագրությամբ, շատ բաներ, օրինակ, Մինսկի խմբի լուծարում, բայց սա չի նշանակում, որ նա ձգտում է Հայաստանի հետ խաղաղության, դրանից հետո նրա ռազմատենչ ելույթները լսել ենք բազմիցս։

Ալիևը հրաժարվե՞լ է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ պատերազմելու քարոզից, իհարկե՝ ոչ։ Ալիևի պահանջները չեն ավարտվելու, վաղը կարող են պահանջել կալանավորել բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայել են Արցախում։

Ալիևը բացահայտ պատերազմ է հայտարարում հայկական պետականությանը, չի թաքցնում բազմաթիվ հայցադիմումները, որոնք ներկայացվելու են մեր երկրի դեմ, սա՞ է խաղաղությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգորի Այվազյանը։

Նա հարց է բարձրացնում, թե, օրինակ, ինչպե՞ս է ՀՀ իշխանությունը պատրաստվում «փայփայել, խնամել խաղաղությունը», ինչպես ասել էր Փաշինյանը, երբ Ալիևը մեծացնում է ռազմական բյուջեն, խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այն, ինչ ՀՀ իշխանությունն անվանում է «Թրամփի ուղի», Ալիևը համարում է «Թրամփի փակուղի»։

«Այն, ինչը ՀՀ իշխանությունը համարում է «խաղաղության խաչմերուկ», Ալիևը համարում է «մահվան համակենտրոնացման ճամբար»։ Սա մեր ամբողջ ազգին է վերաբերում, մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք։ Ադրբեջանը ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջով միջամտում է մեր ազգի ներքին կյանքին, սա էլ այն դեպքում, երբ այդ երկրի սահմանադրության մեջ ուղղակի տարածքային պահանջներ կան ՀՀ-ի նկատմամբ, իրենց համար այդ «միջանցքը» Վայոց ձորի ու Սյունիքի մարզերն են՝ ամբողջությամբ, այլ ոչ թե ինչ-որ ճանապարհ։

Եթե Ալիևը խաղաղություն է ուզում, ինչո՞ւ չի քանդում Բաքվի «ռազմավարի պուրակը», ուրեմն՝ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, և սրանք զուգահեռ ՀՀ-ում զբաղված են ինքնախաբեությամբ, ինչը շատ վտանգավոր է։ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր է միայն մի դեպքում, երբ ոչնչացվի ադրբեջանական ֆաշիզմը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանի ղեկավարի համար ինքնասպանության նման մի բան կլինի, եթե հրաժարվի Հայաստանը ոչնչացնելու իր վաղեմի ծրագրից՝ թույլ օղակ է գտել, որին անպայման հարվածելու է։

«Ալիևը վերջերս հստակ նշեց՝ ոչ մի միլիմետրից դուրս չեն գա, այնտեղ նույնիսկ անկլավների հարցը չեն մոռացել, շուտով սա էլ կբերեն օրակարգ։ Այսինքն՝ երբ Հայաստանում ասում են՝ մենք էլ Ադրբեջանում ունենք անկլավ, թող ոչ ոք չսպասի, որ նրանք Արծվաշենը հետ են տալու։ Այնպես որ, եթե մենք ուզում ենք կայուն ու երկարատև, արժանապատիվ խաղաղություն, պետք է պատրաստ լինենք վատթարագույնին։ Խաղաղությունը Թրամփից են սպասում, որ չի հիշում Հայաստանի անունը, ըստ նրա, խաղաղություն է հաստատել Ադրբեջանի ու Ալբանիայի միջև։ Այնպես որ, եկեք մեր հույսը մեզ վրա դնենք»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test