Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀՀ–ում 2038 թ–ին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն sputnik sputnik

time
ՀՀ–ում 2038 թ–ին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում 2038 թվականին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան, մնացածը կավարտեն իրենց աշխատանքը։ Այս մասին այսօր հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
«Ինձ որպես ամենախոշոր ներդրողի, որպես հանքարդյունաբերական հսկայի ղեկավարի` անհանգստացնում է ՀՀ հանքարդյունաբերական պաշարները։ Գիտեք` 2038 թվականին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան, մնացածը կավարտեն իրենց աշխատանքը, եթե այս ուղղությամբ որևէ քայլ չկատարվի։ Վերջին 10 տարվա ընթացքում որևէ նոր պաշար չի հայտնաբերվել Հայաստանում։ Դա շատ լուրջ մարտահրավեր է»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` երկրում գործող հանքարդյունաբերող ընկերությունները պետք է ՀՀ կառավարության հետ միասին այս ուղղությամբ աշխատանքներ տանեն, և այս այդ դեպքում պետք է լինի փոխադարձ վստահություն։
Խուդոլին տեղեկացրեց, որ հիմա իրենք ինքնուրույն են կատարում երկրաբանական հետազոտություններ` համենայնդեպս այն մասշտաբով, որքանով վերաբերում է իրենց մոտակա պլաններին ու լոկացիաներին։
«Նաև ասեմ ձեզ, որ որևէ ընկերություն չի կարող անել որոնողահետազոտական աշխատանքներ։ Ահա թե ինչու պետք է երկրում լինի պետական ուժեղ ռազմավարություն և քաղաքականություն»,– ընդգծեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։
«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ոլորտի զարգացման իր տարբերակն ունի։
«Միգուցե պետք է, որ հենց այսօր յուրաքանչյուրս մեր ունեցած հանքային ռուսուրսները ավելացնենք, քանի որ 2038 թվականին անհայտ է, թե տեխնոլոգիաների զարգացման դեպքում որքան պետքական կլինեն նույն պղինձը կամ ոսկին։ Եթե, օրինակ` ԶՊՄԿ–ն պլան ունի տարեկան մինչև 40 մլն տոննայի արդյունահանում անելու, թող հենց հիմա դա անի, հիմա շահագործի հանքավայրերը, այլ ոչ թե թողնի 20–30 տարի հետո»,– հայտարարեց նա։
Նրա խոսքով` ոսկու գինն այսօր աշխարհում բարձրացել է այնքան, որ, օրինակ` Ամուլսարը պետք է օր առաջ շահագործվի` տնտեսության զարգացման համար։
Ալոյանը նաև այն համոզմանն է, որ պետք է հանքարդյունահանման հզորություններն ավելացնել հետո միայն անդրադառնալ երկրաբանահետազոտական որոնողական աշխատանքներին։
ՀՀ–ում տուֆին նորմալ հարգանքի տուրք չենք մատուցում` արձան կամ մոնումենտ չունենք. Փաշինյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test