Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով հարցաքննվեց նաեւ զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի ընկերուհին՝ Սյուզաննա Զաքարյանը:
Վկան պատմեց, որ դեպքի նախորդ օրը Ռազմական ոստիկանությունից են եկել զորամաս, լարվածություն է եղել, անընդհատ փոփոխվել է Հայկի հերթապահության ժամը. «Սկզբում 4-6, հետո՝ 8-10, հետո՝ 10-12։ Եղել է արտահայտություն, որ թմրանյութի առուծախի մասին խոսակցություններ են եղել։ Վերջին 2 օրվա մեջ թեթեւ քաշքշուկ եղել է, որտեղ Հայկը բաժանարարի դերում է եղել, թեման չի ասել։ Հավանաբար կռիվը սպայի եւ զինվորի միջեւ էր։ Հայկն ասում էր՝ այստեղ էլ մնալ չի լինում, ինչքան շուտ գնանք, էնքան լավ, էլ առաջվանը չի ամենը»:
Վկան պատմեց, որ ընկերոջ հետ խոսել է նաեւ մարտական հերթափոխության ավարտից հետո. «Կարծես ինչ-որ մեկը հիվանդ է եղել, դրա համար հերթափոխը անընդհատ փոփոխվել է։ 00:04-00:06-ի սահմաններում, իսկ վերջին բջջային նամակը Հայկից եղել է 00:30-ին։ Առավոտյան արդեն Հայկի մայրիկից իմացել եմ դեպքի մասին»։
Ինչ վերաբերում է դիզվառելիքի վաճառքի հետ կապված խոսակցություններին, վկան պատմեց, որ Հայկն ասել է, որ մեծ փողեր են պտտվել այնտեղ։ Վկան պատմեց, որ միամիտ հեռախոսազանգով լսել է, որ տղաները խոսել են ու Հայկը լուրջ տոնով ասել է՝ ով է հավատում, որ ստեղից տուն կգնա։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test