Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արեւմտամետ-ռուսամետ, խաղաղասեր-ռազմասեր. վնասաբեր ու պառակտիչ կաղապարներ hraparak.am hraparak.am

time
Արեւմտամետ-ռուսամետ, խաղաղասեր-ռազմասեր. վնասաբեր ու պառակտիչ կաղապարներ

Ազգային ժողովի ընտրություններին մնացել է 7 ամիս։ Ընտրություններին պատրաստվող իշխանությունը, իշխանահաճ ու ընդդիմադիր ուժերը ասպարեզ են նետելու երկրի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող իրենց ծրագրերը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել․ նախընտրական ծրագրերը զգալի կերպով ուղղորդելու են քաղաքացու ընտրական վարքագիծը։ Իշխանության օգտին քվեարկողների դեպքում վճռորոշ է լինելու նախընթաց ծրագրային խոստումների կատարման ցուցանիշը, ինչը խիստ ցածր է, եւ ՔՊ-ն պատրաստվում է կատարված գործերը մատնացույց անելու փոխարեն խնդիրը տեղափոխել պերճախոսության ու ճամարտակության դաշտ՝ վստահ, որ այս ճակատում ինքն անգերազանցելի է։ Բայց որքան էլ ՔՊ-ն փորձի լեզվին տալ, ինչպես անգլիացիներն են ասում, Facts are stubborn (Փաստերը համառ բան են)։ Ուստի երկուստեք կպահանջվի ջանքերի ու ջղերի մեծ լարում։

Շատ ավելի վնասաբեր ու անպտուղ կլինի բանավիճողներին արեւմտամետ-ռուսամետ, խաղաղասեր-ռազմասեր կաղապարներով հրամցնելը։ Սա հասարակության պառակտումը խորացնելու լրացուցիչ խթան կդառնա՝ շարունակելով հներ-նորեր, սեւեր-սպիտակներ արատավոր խոսույթը ու վերադարձնելով մեզ դաշնակ-հնչակ, բոլշեւիկ-մենշեւիկ (շարքը երկար է ու չի պարփակվում վերջին 1-1.5 դարով) դիմակայությանը, երբ պարտված կամ ավելի թույլ ուժին տրված պիտակավորումը արձանագրվում էր որպես դատավճիռ։

Ճիշտ է, արեւմտամետ-ռուսամետ բաժանումը խորացնելու հոգսը ՔՊ-ն հմտորեն թողել է իր ուղեծրում պտտվող ԶԼՄ-ներին, գործիչներին ու մեկ կամ մի քանի անձանցով ներկայացող կուսակցություններին, սակայն ընտրական պայքարում, ինչպես կռվում, փլավ չեն բաժանում, եւ նա ամեն միջոց օգտագործելու է՝ իր ախոյաններին պարսավելու ու ձայնազրկելու համար։ Բնականաբար, ընտրական քարոզչության ու պայքարի բովանդակությունը քարոզներով փոխել չի հաջողվի, սակայն պարտքս եմ համարում զգուշացնել նման մերժելի ընթացքի հնարավորությունը եւ հիշեցնել, թե եվրոպական ուղու ինչ հեռավոր հանգրվանում է գտնվում այսօր Հայաստանը։

Փաստ է, որ հեռավոր 2009-ի մայիսին Եվրամիության նախաձեռնած «Արեւելյան գործընկերություն» (ԱԳ) անվամբ երազանքն ավելի հաճախ երազախաբությամբ է ուղեկցվում։ ԱԳ-ի շրջանակի մեջ ներառված 6 երկրներից մեկը շատ արագ սթափվեց եվրոպական ծանր երազից ու լքեց ԱԳ շրջանակը (Բելառուս), երկուսը, պատկերավոր ասած, զորակոչային վիճակում են (Մոլդովա, Հայաստան), մեկը՝ պատերազմական (Ուկրաինա), մեկը համառորեն մնում է ճկուն սպասողական վիճակում (Վրաստան)։

Իսկ եվրոպական ծրագրերին չվստահող Ադրբեջանի եվրոպական երազանքը բավարարվեց լիուլի։ Ժողովրդավարության, մարդու ազատությունների եւ իրավունքների, օրենքի գերակայության սկզբունքները ոտնահարող, եվրաինտեգրման պոչից քարշ եկող Ադրբեջանը վերացրեց Լեռնային Ղարաբաղը եւ իրականացրեց հայերի էթնիկ զտում։ Եվրոպական միությունն իր ծառայությունը մատուցեց ճիշտ այնպես, ինչպես նկարագրել էին «Ոսկե հորթ»-ի անմահ հեղինակները՝ «На блюдечке с голубой каемочкой»։

Արա Սահակյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test