Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արտերկրի պաշտոնյաները մեզ շատ ուղիղ ասում են՝ ՀՀ իշխանությունը չի ներկայացնում արցախահայերի պահանջները… մոտ 20.000 արցախահայ արտագաղթել է Հայաստանից. Նժդեհ Իսկանդարյան 168.am 168.am

time
Արտերկրի պաշտոնյաները մեզ շատ ուղիղ ասում են՝ ՀՀ իշխանությունը չի ներկայացնում արցախահայերի պահանջները… մոտ 20.000 արցախահայ արտագաղթել է Հայաստանից. Նժդեհ Իսկանդարյան

Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախընտրական ծրագրում ներկայացնում էր, թե վերընտրվելու դեպքում տեղի է ունենալու Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։ Վերընտրվելուց հետո նա ոչ միայն այս մասին մոռացավ, այլև նրա ղեկավարման ընթացքում կորսվեց Արցախն ամբողջությամբ՝ 150.000 արցախահայեր այսօր ուղղակի զրկված են իրենց հողում ապրելու հնարավորությունից։

Օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանն արցախահայերին հստակ ասաց՝ «մոռանան Արցախ վերադառնալու մասին»։

Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը Նիկոլ Փաշինյանին հեռավար հարց է ուղղում՝ արդյո՞ք իրավասու է խոսել արցախահայերի անունից։

«Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի արտացոլում և չի ներկայացնում արցախահայերի շահերը։ Խոսել խաղաղության մասին, երբ 120.000-ից ավելի արցախահայեր զրկված են իրենց հայրենիքից, սրբություններից, վանքերից՝ իրական չէ։ Բացի այս, բանտերում են գտնվում մեր հայրենակիցները, ունենք անվտանգային բազմաթիվ խնդիրներ նաև Հայաստանում։ Օգոստոսի 8-ին «խաղաղության պայմանագրի» նախաստորագրում տեղի ունեցավ, բայց փաստացի վերջին օրերին ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարը տարբեր առիթներով ասում, որ դա «Զանգեզուրի միջանցք» է։ Իսկ մենք գիտենք, թե այս խոսույթն իր խորքում ինչ նպատակներ է հետապնդում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից»,- 168.am հետ զրույցում նշեց Նժդեհ Իսկանդարյանը։

Արցախի պետնախարարի խոսքով՝ արցախահայերի արժանապատիվ վերադարձի մասին հիշատակելը միանշանակ չի կարող վնասել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «խաղաղության պրոցեսին», և միայն Փաշինյանի տրամաբանությամբ է վերադարձի մասին խոսելը խանգարում դրան։

«Միջազգային իրավունքի տեսանկյունից յուրաքանչյուրը կարող է ապրել իր հայրենիքում, սա բոլորիս համար ակնհայտ է։

Եվ ամենակարևորը՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ «արցախահայերը պետք է տնավորվեն Հայաստանում», արդյո՞ք իր ներկայացրած սոցիալական ծրագրերը դրա համար բավարար են, թե՞ երկարաժամկետ այս ռազմավարությունն են ընտրել, որպեսզի արցախահայերը Հայաստանից արտագաղթեն։

Մենք արդեն 20.000-ից ավելի արցախահայեր ունենք, որոնք մշտական արտագաղթել են Հայաստանից, ունենք մարդիկ, որոնք ամեն օր մեզ են դիմում, ասում են՝ բնակվելու տեղ չունեն, մնալու հետ կապված խնդիրներ ունեն»,- հավելեց Նժդեհ Իսկանդարյանը։

Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր ամբիոններից ուղիղ հայտարարում է, որ՝ «արցախյան հակամարտությունը փակված է», բայց այդ հարցը չի կարող փակվել։

«ՀՀ իշխանությունը, բնականաբար, փորձում է այս պատը դնել։ Երբ մենք հանդիպումներ ենք ունենում արտերկրի պաշտոնյաների հետ, նրանք շատ ուղիղ ասում են՝ ՀՀ իշխանությունը չի ներկայացնում արցախահայերի պահանջները։ Բնականաբար, օրվա իշխանությունը մեզ խանգարում է խոսել ու պայքարել մեր հավաքական վերադարձի համար, սա ակնհայտ փաստ է»,- ընդգծեց Նժդեհ Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«ԼՂ փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չի համարում։ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում։ Նրանց ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում՝ ՀՀ քաղաքացիությամբ։ Բոլոր փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգավոր՝ խաղաղության գործընթացի համար»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test