Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 8 օր անց ArmLur.am-ը կրկին այցելել է Փարաքար՝ հասկանալու, թե ինչ է կատարվում համայնքում։
Այս պահին ArmLur.am-ը գտնվում է Մհեր Ախտոյանի բնակարանի մոտ, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23:50-ին, Փարաքարի իր կիսակառույց տան բակում սպանվեց համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկեր, ոստիկանության Արարատի օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանը, և վիրավորվեց Արծրուն Գալստյանը։
Նշենք նաև, որ Մհեր Ախտոյանը Մերձավանի նախկին գյուղապետն է, ՔՊ-ական, իսկ եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ։ Այս տարվա փետրվարի 5-ին Ախտոյանի տան պատուհանի տակ արձանագրված միջադեպը ևս կապված էր նույն լարվածության հետ։ Ախտոյանը դեպքերի ընթացքին հետևել էր տեսախցիկներով՝ անգամ նկարելով կատարվողը, թե ինչպես էին իր և Գրիգորյանի կողմնակիցները միմյանց ծեծում։ Այդ միջադեպի հետևանքով սպանվեց Աղթոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, իսկ մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից 14 անձինք։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test