«Սա բարդ հարց է»,-Ստրասբուրգում «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասում է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։ Իսկ հարցը հետեւյալն էր՝ ի՞նչ միջնորդություն կարող է ունենալ ԵԽԽՎ-ն Բաքվի բանտում գտնվող հայ գերիներին ազատ արձակելու համար։
«Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ ունենք այս տարօրինակ հարաբերություններ։ Եվ ես դա տարօրինակ եմ անվանում , որովհետեւ իմ ընտրվելու առաջին օրը հենց այն օրն էր, երբ մենք վիճարկեցինք Ադրբեջանի լիազորությունները»,-ասում է ԵԽԽՎ նախագահը։
2024թ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ը 2024 թվականի հունվարի 24-ին չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ հիմնավորումներում ներառելով նաեւ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները։
«Բոլորը գիտեն, որ մենք մեծ ջանքեր ենք գործադրել Ադրբեջանին հետ բերելու համար, բայց պայմաններով, ոչ թե պարզապես նրանց մեզ հետ ունենալու համար։ Որովհետև ի՞նչ իմաստ ունի կառույցում ունենալ անդամ պետություն, որը չի ենթարկվում, չի կատարում, չի հետևում, չի հարգում սկզբունքներից ոչ մեկը։
Հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ նրանք թույլ չտվեցին մեզ այցելել Բաքվի բանտարկյալներին։ Նրանք թույլ չտվեցին մեզ այցելել, ինչպես հիշում եք, Լաչինի միջանցք։ Մենք խնդրել ենք տեսնել ձերբակալված մարդկանց, և պարոն Ալիևի պատասխանը եղել է՝ ոչ։ Եվ հետո, հաջորդ քայլն այն էր, որ նրանք ընդհանրապես չէին ցանկանում, որ մենք այնտեղ գնայինք, ուստի նրանք ցուցակ կազմեցին անուններով՝ 76 անուն ( Որոշմանը կողմ քվեարկածները-ԽՄԲ), ներառյալ ինձ` հայտարարելով պերսոնա նոն գրատա։ Եվ, ուրեմն, էլ ի՞նչ կարող ենք անել»,- շեշտեց Թեոդորոս Ռուսոպուլոսը։
Մեկուկես տարվա ընթացքում ԵԽԽՎ ամբիոնից հնչել են կարծիքներ, որ պետք է վերադարձնել ադրբեջանցի պատվիրակներին։
«Վեհաժողովը դեռևս կանգնած է իր սկզբունքների վրա։ Կան տեսակետներ, անդամ պետություններ, որոնք ասում են մեզ, որ պետք է ինչ-որ բան անենք, քանի որ ի՞նչ ենք շահել՝ Ադրբեջանին կամ Վրաստանին Վեհաժողովից դուրս մղելով։ Մենք շահում ենք կամ նրանք կորցնում են այն արժեքը, որը դուք շահում կամ կորցնում եք, եթե այս կառույցի անդամ եք կամ ոչ։
Մենք չենք կարող ընդունել,որ ռեժիմները, ինչպիսիք են նրանք, որոնց մենք անդրադառնում ենք, մարդկանց հետ կվարվեն այնպես, ինչը հակասում է Եվրոպայի Խորհրդի բոլոր սկզբունքներին, իսկ հետո մենք կձևացնենք, որ ոչինչ չի կատարվում։ Դա շատ կարևոր է։ Այսպիսով, մենք կշարունակենք քննարկել այս հարցերը Վեհաժողովում։ Մենք, ինչպես ասացի, այլ լիազորություններ չունենք, բայց արժեք ենք տալիս կամ արժեզրկում ենք նրանց, ովքեր չեն հարգում սկզբունքները»,- ասաց ԵԽԽՎ նախագահը։
Հիշեցնենք, որ նա սեպտեմբերի 30-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում ԵԽԽՎ պատվիրակների առաջ, պարոն Ռուսոպուլոսն իր ողջույնի խոսքում նշեց․ «Եվրոպայի Խորհուրդը շարունակում է ուշադիր հետևել Հարավային Կովկասի զարգացումներին։ Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը պատմական նշանակություն ունի։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կբացի կայունության և համագործակցության նոր գլուխ՝ շոշափելի օգուտներ բերելով տարածաշրջանի քաղաքացիներին։
Եվրոպայի Խորհուրդը պատրաստ է աջակցել այս խաղաղ գործընթացին, ներառյալ՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ ընթացող բանավեճը, իր փորձագիտական ներուժով և երկխոսության անկողմնակալ հարթակով»։
ԵԽԽՎ նախագահն այսօր չցանկացավ մեկնաբանություններ տալ «Խաղաղության պայմանագրի վերաբերյալ»՝ սպասելով զարգացումներին։
«Այն, ինչ մենք կարող ենք ասել ընդհանուր առմամբ, այն է, որ այս նոր դարաշրջանին առնչվող ամեն ինչ պետք է հարգի մարդկանց իրավունքները, ինչպես որ մենք պարտավոր ենք անել այստեղ՝ այս կառույցում»,- ասաց նա։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test