PanARMENIAN.Net - Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Նման հայտարարություն է տարածել նրա կուսակցությունը։
«Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները։ Դատարանի վճռի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի երկուշաբթի փաստաբան Բաղդասարյանի կողմից մամլո ասուլիսի ընթացքում», - նշվում է ԴՕԿ կուսակցության հայտարարության մեջ։
Փետրվարի 21-ին տեղեկություններ տարածվեցին, թե ԱՄՆ–ում բնակվող Վարդան Ղուկասյանը հոսպիտալացվել է, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, վիճակը ծայրահեղ ծանր է։
Սակայն փետրվարի 27-ին «ԴՕԿ» կուսակցության լրատվական էջում հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է, հիվանդանոցում լինելու մասին լուրերը չեն հաստատվում։ Փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ նա ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում` ձերբակալվածների պահման վայրում։ Նա մինչ օրս կալանքի տակ է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test