Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ո՞րն է իրավաբանական աութսորսինգի էությունը aravot.am aravot.am

time
Ո՞րն է իրավաբանական աութսորսինգի էությունը

Հաջողակ բիզնեսը հնարավոր չէ պատկերացնել առանց իրավաբանական աջակցության, հետեւաբար՝ իրավաբանները միշտ պահանջված են բիզնես գործունեության ամբողջ ընթացքում:

Իրավաբանական աութսորսինգը կամ արտապատվիրումը կարելի է ներկայացնել որպես ընկերության իրավաբանական աջակցության պատվիրում տվյալ ոլորտում մասնագիտացած կազմակերպությանը, ինչի շնորհիվ հաստիքային իրավաբան ունենալու կարիք չի առաջանում: Նման մոտեցումը նպատակ ունի նվազեցնել առանձին իրավաբանական ծառայությունների համար կատարվող ծախսերը, բարձրացնել իրավական անվտանգությունն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ ընկերության ուշադրությունը կենտրոնացնել նրա հիմնական գործունեության վրա:

Իրավաբանական ծառայությունների աութսորսինգն աստիճանաբար դառնում է բիզնես պրակտիկայի անբաժանելի մասը: Այն հատկապես արդիական է փոքր եւ միջին բիզնեսում, որոնք չեն կարող իրենց թույլ տալ ունենալ առանձին իրավաբանական ստորաբաժանում։

Աութսորսինգի կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ինչպես հարկային, աշխատանքային եւ հարակից իրավունքների ոլորտներում, այնպես էլ իրականացնում է ընկերության ընթացիկ իրավաբանական սպասարկում, մասնավորապես՝ փաստաթղթերի նախագծերի պատրաստում, պայմանագրերի կազմում, փորձաքննություն եւ ռիսկերի գնահատում, ներկայացուցչություն պետական եւ ոչ պետական մարմիններում եւ այլն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընկերության շահերը ներկայացնում դատարանում:

Իրավաբանական աութսորսինգի հիմնական առավելությունն այն է, որ ձեր ընկերությունը ստանում է համապարփակ ու գրագետ սպասարկում, քանի որ աութսորսինգ ընկերությունը սովորաբար տրամադրում է տարբեր բնագավառներում մասնագիտացած մասնագետների: Դրա հետ միաժամանակ, Դուք պետք է ընտրեք մատուցվող ծառայությունների այն փաթեթը, որն առավել հարմար կլինի ձեր ընկերության գործունեության բնույթին ու ծավալին:

Իրավաբանական աութսորսինգից սովորաբար օգտվում են հետեւյալ դեպքերում՝

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Բիզնեսի գրանցման, իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ ձեր ընկերության իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ 02.10.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test