Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԳԻԾ ՔԱՇԵԼ, ԳՐԵԼ, ՈՐ ՆՐԱ ՀԵՏ ԱՊԱԳԱՆ ԱՆՀՆԱՐ Է, ՈՒ ՍԿՍԵԼ ԱՇԽԱՏԵԼ. ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ 168.am 168.am

time

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Արմեն Մինասյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԳԻԾ ՔԱՇԵԼ, ԳՐԵԼ, ՈՐ ՆՐԱ ՀԵՏ ԱՊԱԳԱՆ ԱՆՀՆԱՐ Է, ՈՒ ՍԿՍԵԼ ԱՇԽԱՏԵԼ. ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ

ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԳԻԾ ՔԱՇԵԼ, ԳՐԵԼ, ՈՐ ՆՐԱ ՀԵՏ ԱՊԱԳԱՆ ԱՆՀՆԱՐ Է, ՈՒ ՍԿՍԵԼ ԱՇԽԱՏԵԼ. ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Մոլդովայի հետ տարբերությունն այն է, որ Հայաստանն ամեն դեպքում Ռուսաստան-Արևմուտք տարաձայնության մեջ առաջնագիծ չէ։ Մոլդովայի ընտրություններում որոշիչ ձայն ունեցան մոլդովական սփյուռքի ձայները: Իսկ հայկական սփյուռք և մոլդովական սփյուռք ասածը տարբեր բաներ են։ Բացի մոլդովականից, Մոլդովայում շատերն ունեն ռումինական անձնագրեր, որոնք նրանց թույլ են տալիս Շենգեն գոտում ապրելու և աշխատելու։ Դա բավականին մոբիլ զանգված է։ Երբ պետք է, գալիս են Մոլդովա, քվեարկում, հետ են գնում։ Սրան գումարվում է նաև այն, որ Մոլդովայում իրավական ընթացակարգերի միջոցով պայքարից հանեցին քաղաքական ուժերի, Գագաուզիայի ղեկավարին ձերբակալեցին։ Եվ, ամենակարևորը, ֆիքսվեց, որ վերջին 30 տարիներին ժողովրդավարական արժեքների համար կուրծք ծեծողները, երբ պահը գալիս է, մոռանում են այդ նույն արժեքների մասին։

Հիշեցնենք, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը հաղթել է կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ռուսամետ «Հայրենասիրական դաշինքից» երկու անգամ շատ ձայն հավաքելով։

Ընտրություններին 16 միլիոն մարդ է մասնակցել, Սանդուի կուսակցությունը 50 տոկոս ձայն է հավաքել՝ խորհրդարանում դարձյալ մեծամասնություն կազմելով։ Գլխավոր մրցակից «Հայրենասիրական դաշինքը» 25 տոկոսի շեմը չի անցել։ Նշենք, որ երկրում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ կեղծված ընտրությունների, ընդդիմությունը չի ընդունում արդյունքները:

Քվեարկության նախաշեմին Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արգելեց ընդդիմադիր երկու կուսակցությունների մասնակցությունը։

Նախկին նախագահ Դոդոնը պնդում է՝ հենց երկրի ներսում ընդդիմությունն ավելի շատ ձայն է հավաքել, Սանդուի կուսակցությունը մեծամասնություն է ապահովել միայն սփյուռքի հաշվին։ Մոլդովայում ընտրելու հնարավորություն ունեն նաև այլ երկրում բնակվող քաղաքացիները։

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ-ում ապրող հարյուր-հազարավոր մոլդովացիները քվեարկությանը մասնակցելու հնարավորություն չեն ունեցել. ամբողջ երկրում ընդամենը երկու ընտրատեղամաս է գործել։ Մինչ ընդդիմությունը բողոքում է, եվրոպական առաջնորդները եվրաինտեգրման ճանապարհին Մոլդովային աջակցելու մասին են հայտարարում։ «Եվրոպա։ Ժողովրդավարություն։ Ազատություն»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԳԻԾ ՔԱՇԵԼ, ԳՐԵԼ, ՈՐ ՆՐԱ ՀԵՏ ԱՊԱԳԱՆ ԱՆՀՆԱՐ Է, ՈՒ ՍԿՍԵԼ ԱՇԽԱՏԵԼ. ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նույն վիճակն է բոլոր ոլորտներում։ Հայաստանն աշխարհի ամենաանարդար պետությունն է, բայց մարդկանց դա հետաքրքիր չէ, որովհետև փռած ասֆալտ են տեսնում… Որևէ մեկն այս պետության հեռանկարի հետ հույս չի կապում․ էսօր կա՝ կօգտվեն, չկա՝ կարտագաղթեն։

Իսկ քաղաքական դաշտում կա՞ ողջամիտ առաջարկ այն մասին, որ՝ այո՛, եկե՛ք ապրենք անվտանգ, բարեկեցիկ ու այնպիսի երկրում, որտեղ հանրային ռեսուրսները նորմալ կբաշխվեն։

Նախկին 30 տարում, այդ թվում՝ բանակում, մենք ունեցել ենք շատ թերացումներ, հատկապես վերջին 7 տարում խայտառակ թերացումներ են։ Հասարակությանը պետք է ասվի՝ ուզո՞ւմ եք անվտանգ ապրենք, պետք է բոլորը ծառայեն, առանց բացառության։ Առողջական խնդիրներ ունեցողների համար էլ պետք է լուծումներ գտնվեն։ Կոմպյուտերանոցում խաղ խաղացող երիտասարդը, եթե խնդիր ունի, թող գնա դրոն քշել սովորի, պետքական գործով զբաղվի։

ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԳԻԾ ՔԱՇԵԼ, ԳՐԵԼ, ՈՐ ՆՐԱ ՀԵՏ ԱՊԱԳԱՆ ԱՆՀՆԱՐ Է, ՈՒ ՍԿՍԵԼ ԱՇԽԱՏԵԼ. ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ

ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԳԻԾ ՔԱՇԵԼ, ԳՐԵԼ, ՈՐ ՆՐԱ ՀԵՏ ԱՊԱԳԱՆ ԱՆՀՆԱՐ Է, ՈՒ ՍԿՍԵԼ ԱՇԽԱՏԵԼ. ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test