Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բաքվում փորձում են Լևոն Մնացականյանին դարձնել ադրբեջանցիների գլխավոր «պատժողը» sputnik sputnik

time
Բաքվում փորձում են Լևոն Մնացականյանին դարձնել ադրբեջանցիների գլխավոր «պատժողը»
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ցուցմունք են տվել պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ։
Ոմն Իլհամ Մամեդովը դատարանում ասել է, թե «ճանաչել է» Մնացականյանին որպես այն սպային, որը 2022 թվականի մայիսին «իրեն դաժան խոշտանգումների է ենթարկել»։
Ըստ ադրբեջանցու` Մնացականյանը, իբրև հրամայել է նրան «քայլել ականապատ դաշտերով», իսկ թե ինչպես է ողջ մնացել` չի պարզաբանվում։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test