Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում aravot.am aravot.am

time
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում

Գյուղի բնակչության մեծամասնությունը երիտասարդներ են, չորս երեխաների մայր, 26-ամյա Հայկուհին ուրախ է, որ գյուղում երիտասարդները շատ են, չեն հեռանում, ամուր են կպած իրենց հողին, հասկանում են սահմանապահ բնակավայրի կարեւորությունն ու ամրությունը։

«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում

86-ամյա Կարապետ պապը եւ 77-ամյա Վարդուհի տատը 66 տարի միասին ապրել են, որից 33-ը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Տրետուք սահմանամերձ գյուղում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գաղթել են Ադրբեջանի Շամխորի շրջանի Մուզգյար գյուղից։

«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում

Հարցնում եմ՝ բարդ չէ՞ այդքան երկար միասին ապրելը։ Վարդուհի տատն ասում է՝ դժվար է, բայց չի դժգոհում․ «Հիմա էլ հիվանդացել է, պիտի պահեմ․ դժվար լինի, հեշտ լինի, կյանքն է էդպիսին»։ Իր սրտով չի, որ հիմա երիտասարդները նեղություններին ու դժվարություններին չեն դիմանում, շուտ նեղանում են իրարից, բաժանվում են։

Կարապետ պապը հպարտությամբ է հիշում երիտասարդ տարիները։ Պատմում՝ տիկինն այնտեղ՝ Շամխորում, ԳԽ պատգամավոր է եղել։

«Ապրել եմ, էնտեղ ապրելիս ենք եղել, համա էստեղ՝ գոյատեւում ենք»,-հոգոց է հանում Վարդուհի տատը։

«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում

2022-ին, Հայաստանի սահմանների որոշ հատվածներում ադրբեջանական հարձակման ժամանակ անասունները վաճառել են, հիմա էլի գնել են՝ ապրեն, մինչեւ հասկանան, թե հետո ի՞նչ է լինելու․ «Հենա իրենք ընդեղ, մենք ստեղ, որ պահին ուզենան՝ կկրակեն»։ Վարդուհի տատն ասում է՝ վախ ունեն, բայց ապրում են, ի՞նչ անեն, լավ, թե՝ վատ՝ իրենց տունը այստեղ է․ «Մե՞կ էլ քոչենք»։

«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության փաստաթղթին էլ չեն հավատում, իրենց կյանքի փորձն է վկայում, որ թղթերին պետք չի հավատալ։ Նաեւ դժգոհ են տեղական իշխանությունների վերաբերմունքից։ Իրենց գնահատմամբ՝ անտարբեր են։ Ասում են՝ սահմանին ամենամոտ գյուղերից է Տրետուքը, բայց կարգավիճակ չունի, ոչ էլ դրանից բխող հավելյալ սոցիալական աջակցություն են ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեղարքունիքի մարզի որոշ գյուղերի՝ սահմանամերձ կարգավիճակ չունենալու մասին, լրագրողների հետ զրույցում մարզպետ Կարեն Սարգսյանն էր անդրադարձել՝ պարզաբանելով․ «Մենք դեռ ունենք խնդիր՝ մեր տարածքներից կան օկուպացված տարածքներ։ Այդ հարցը մինչեւ չկարգավորվի, մենք պատրաստ չենք այդ համայնքները հայտարարել սահմանամերձ՝ հաշվի առնելով, որ մենք ունենք խնդիր, որ հարեւան երկրի ԶՈՒ-ն պետք է ետ գնա։ Ետ գնալու դեպքում՝ որոշ բնակավայրեր չեն համապատասխանելու այդ կարգավիճակին եւ չեն դառնալու սահմանամերձ։ Որպեսզի չշտապենք եւ այլ ընկալման հարցեր առաջ չգան, ճիշտ ենք համարում այսպես»։

Մոտ 35 ընտանիք է ապրում Տրետուքում, հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում։

«Ի՜, այ բալա ջան, էն ժամանակ ոնց ա իլալ․․․էն ա էս տղեն, էս ամուսինս, բանակ էր գնացել-եկել, ես էլ 15 տարեկան երեխա էի։ Եկան-քինացին, թե բա՝ ամուսնանում ես։ Ամուսնացել ենք, 16 տարեկանում առաջին տղաս ծնվել է։ Մի գյուղից էինք»,- իրենց ամուսնության մասին է պատմում Վարդուհի տատը։

Կարապետ եւ Վարդուհի Ղարիբյանները 6 Երեխա ունեն։ 8-ն են ունեցել, երկու տղաները մանկահասակ տարիքում մահացել են։

– Պապի բա ինչի՞ հենց տատիին ընտրեցիր, սիրուն է՞ր,- հարցնում է գործընկերուհիս։

– Հա, բա ի՞նչ էր։ Հիմի էլ ա սիրուն,- պատասխանում է պապը։

– Հա՜, հա՜ (ծիծաղում է Վարդուհի տատը-Ն․ Գ․) յաման սիրուն ա,- զրույցին միջամտում է Վարդուհի տատը՝ թեեւ հեգնելով, բայց աչքերի փայլը մատնում է՝ իրեն դուր է գալիս ամուսնու հաճոյախոսությունը։

«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում

Կարապետ պապը պատմում է՝ ընկերը Ռուսաստանում, մի աղջիկ էր հավանել, բայց էդ աղջիկը «մի քիչ բեղով էր»։ Ինքն ասել է․ «Ամոթ չի՞, բեղավոր աղջիկ ես ուզում։ Վրա քշեց՝ ասեց՝ հլը արի, իմ աչքերով նայի»։

Վարդուհի տատը շարունակում է իրենց ամուսնության ու համատեղ կյանքի պատմությունները․ «Ամուսնացանք, մզի հետ տուն շինեցինք, ոչ մի բան չունեինք, մեզ չորս հաց տվեցին՝ ասեցին՝ դե գնացեք, ձեզ համար ապրեցեք։ Հետո, էն ժամանակ, այ բալա, տհենց օրենք չկա, որ ամուսնանաս, մեկ էլ բաժանվես։ Րեխա ունես՝ պիտի պահես, ամուսնուդ հարգես, սերով լինես»։

Եթե օրենք լիներ կբաժանվեի՞ր՝ հումոր եմ անում։

«Չէ, չէի բաժանվի։ Րեխեն ի՞նչ մեղք ունի, որ կամ հայրը, կամ մայրը բանի պիտանի չեն։ Եթե երեխային ծնել ես, պիտի մեծացնես, իր հացին հասցնես։ Լավ մարդ չկա, լավ կնիկ կա, որ տունը պահի, րեխեն պահի։ Մարդին պետք ա մի հանքի սհե անես (շոյես-Ն․ Գ․)։ Էս մեկից բաժանվեցիր էն մեկը լա՞վն ա լինելու։ Էն ավելի վատն ա լինելու, գոնե սա քո րեխու հերն ա, հարմարվել ես»,- ասում է Վարդուհի տատը եւ երիտասարդներին խորհուրդ է տալիս՝ ավելի համբերատար լինել։

Հիշում են Շամխորում թողած իրենց երկհարկանի տունը, որտեղ 10 տարի են ապրել, չորս երեխա ամուսնացրել։ Մեկ տղային եւ մեկ աղջկան արդեն այստեղ՝ Հայաստանում են հարսանիք արել։ 18 թոռ, 12 ծոռ ունեն։ Երեխաների մի մասն այժմ ՌԴ-ում են ապրում։ Ի դեպ, տղաներից մեկը զինվորական է, այժմ էլ Պետերբուրգում է բնակվում, բարձր պաշտոն է զբաղեցնում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իրենց գաղթի օրերին Վիետնամում է ծառայել։ Ընտանիքի գաղթի լուրն առնելով՝ վերադարձել է։

«Ես ինձ բախտավոր եմ հաշիվ անում, իմ րեխեքը սաղ-սալամաթ»,- ասում է Կարապետ պապը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Լավ ենք եղել, 100-ից ավել միայն ոչխար ունեի, հիմա տղաս է տնտեսությամբ զբաղվում»,- իր կյանքն ու անցած ճանապարհն է գնահատում Կարապետ պապը

2022-ի պատերազմից հետո վաճառել էր անասուններին, հիմա նորերն է գնել, բայց տարակուսած է՝ «տեսնենք խաղաղ դի՞, թե․․․»։ Վերջին շրջանում ինտենսիվ մեղվաբուծությամբ է զբաղվում, փեթակները շատացրել է՝ 14-15 ով։ Կարապետ պապը երիտասարդ ժամանակ, 4 տարի ՌԴ է մեկնել արտագնա աշխատանքի, նաեւ Ղազախստան, արել է ամեն աշխատանք․․․ ծիծաղով է հիշում այդ տարիները։

Մանրամասները՝ տեսանյութում

Դրկից Գեղեցիկ Մանուկյանն էլ 22 տարեկանից է այս գյուղում ապրել, ամուսնացել է ու եկել այստեղ բնակվելու։ Վեց երեխա էլ նա ունի։ Սիրում է իր գյուղը։ Բայց մայրաքաղաք Երեւանն էլ է շատ սիրում։ Փոքր տղան ուսանող է, հաճախ է ինքը Երեւան գնում-գալիս, բայց Երեւանում չէր ապրի, իր գյուղն էլ է շատ սիրում։ Միայն կուզեր, որ գյուղում էլ կյանքի պայմանները երեւանյանին մոտ լինեին, իր երեխաներն էլ գեղեցիկ կյանքով ապրեին։ Նաեւ՝ խաղաղ լինի։ Վերջին շրջանում, թեեւ կրակոցները քչացել են, բայց անհանգստությունները իրենց չեն լքում։

«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում

Հա, մեկ էլ ամեն անգամ Երեւան գնալիս, նկարում՝ բերում է թոռներին ցույց տա, թե ինչե՞ր կան քաղաքամայրում։ Իր պատմությունները նա անում է մեղվի փեթակների մոտ, այդտեղ է նաեւ վայելում իր առավոտյան սուրճը։

Մանրամասները՝ տեսանյութում

26-ամյա Հայկուհին էլ՝ Գեղեցիկի հարսը սահմանամերձ Արփունքից է։ Տրետուք հարս է եկել, չորս երեխա ունի։ Ասում է՝ բարդ է սահմանամերձ գյուղում չորս երեխա մեծացնելը, վտանգները շատ են, բայց ապրում են։

«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում

Վստահեցնում է՝ գյուղի բնակչության մեծամասնությունը երիտասարդներ են, ինքն էլ ուրախ է, որ գյուղում երիտասարդները շատ են, չեն հեռանում, ամուր են կպած իրենց հողին, հասկանում են սահմանապահ բնակավայրի կարեւորությունն ու ամրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրագրողների շրջայցը Գեղարքունիքի մարզում՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ էր

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test