«Իմ կարծիքով` սա հակասություն է իշխանությունների՝ մեկ ամիս առաջ ունեցած տրամադրությունների և այսօրվա որոշման միջև։ Մեկ ամիս առաջ արտահերթ ընտրությունների գնալու տրամադրություններ կային, դրա համար էլ որոշել էին ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի զեկույցն ուղարկել են ԱԺ նախագահին, որն էլ պարտավոր է մեկ ամսվա ընթացքում այն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, հակադարձել էր, թե դրա իրավական հիմքերը չի տեսնում։
«Չեմ կարծում, որ Ալեն Սիմոնյանը նման ինքնուրույն որոշում կկայացներ, ոչ էլ Անդրանիկ Քոչարյանը նման որոշում կկայացներ։ Այդ որոշումները բնականաբար համաձայնեցված են իրար հետ, բնականաբար համաձայնեցված են նաև Նիկոլ Փաշինյանի հետ»,- հավելեց Հովսեփ Խուրշուդյանը։
Վերջինս նաև գտնում է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը շատ կարևոր մանրամասներ է պարունակում, որոնք բացահայտելու են Ռուսաստանի դավաճանության ամբողջականությունը։ Եվ պատահական չի համարում, որ ամիսներ առաջ, երբ զեկույցը պատրաստ է եղել, ՀՀ իշխանությունները դրա հրապարակումը հետաձգեցին այդ երկրի հետ ունեցած հակասությունները չխորացնելու համար և այնտեղ առկա տեղեկությունների մասնակի արտահոսքեր կազմակերպեցին։ Իսկ ամբողջական զեկույցի հրապարակումը թողեցին լավ օրերի՝ նախընտրական օրերի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test