Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները ընդգրկվել են Recording Academy-ի 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգում։ Նախագծերն իրականացվել են ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները թողարկվել են ԱՄՆ-ում եւ արդեն հասանելի են աշխարհի շուրջ 150 երաժշտական հարթակներում։
«Մոնոօպերան ոչ ստանդարտ ժանր է համարվում, ուստի շատ կարեւոր է, թե ովքեր են այն կատարում: Կատարողները շատ տաղանդավոր հայ երաժիշտներ են, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում: Reflections մոնոօպերան գրված է սոպրանոյի, ջութակի եւ դաշնամուրի համար, այն կամերային մոնոօպերա է:
Ստեղծագործությունը կատարել են Թերեզա Գեւորգյանը ( Մեծ Բրիտանիա), Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ) եւ Էրիկ Մանուկյանը (ջութակ, Հայաստան):
Ինչ վերաբերվում է Dialogue մոնոօպերային, այն գրվել է դաշնամուրի եւ բարիտոնի համար եւ նույնպես ընդգրկվել է «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգում: Սա այն դեպքերից է, երբ աշխարհում առաջին անգամ է բարիտոնի համար մոնոօպերա գրվում։ Աշխարհում նման նմուշ գոյություն չունի: Բարիտոնի պարտիան կատարում է շատ տաղանդավոր երգիչ, Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Ակսել Դավեյանը, դաշնամուրը՝ Մարտին Շահբազյանը»,-ընդգծում է Շուշան Սարգսյանը։
Կոմպոզիտորի ձեւակերպմամբ, այս 2 ստեղծագործությունները բացառիկ են նրանով, որ երկու դեպքում էլ հրաժարվել է տեքստից, իսկ ամբողջ դրամատուրգիան կառուցված է մեր այբուբենի հնչյունների միաձուլման եւ տեղաշարժի վրա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test